07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը

 

ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստից հետո` լրագրողների հետ հանդիպմանն  ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը. «Իմ գործընկերներին ես տեղեկացրել եմ ապրիլի սկզբից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին: Հայկական կողմն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Դրանք բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ են դարձել, զոհեր են եղել նաև խաղաղ բնակչության շրջանում: Այս հարցի հետ կապված կատարվել է կարծիքների փոխանակում»:

Նրա խոսքով` Ռազմական կոմիտեի նիստում քննարկվել են օրակարագային բոլոր հարցերը: Մասնակիցները նշել են, որ ՀԱՊԿ-ի տարածաշրջանում ռազմական անվտանգության սպառնալիքի հարցը կրում է համալիր բնյութ:

«Ռազմական անվտանգության հարցն առնչվում է քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ կարևոր ոլորտների հետ: Դրանից ելնելով, անհրաժեշտություն կա աջակցելու և կատարելագործելու հավաքական անվտանգության երկրներում կայնության ապահովման մեխանիզմները: Եկել ենք համաձայնության կատարելագործելու Միացյալ շտաբի գործունեությունը, հստակեցրել ենք շտաբի խնդիրները, գործառույթները և այլ հարցրեր: Նախանշել ենք նաև մեր հետագա աշխատանքի ուղղությունները»,- ասել է Յուրի Խաչատուրովը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ