26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանին զսպող առանցքային գործոնն անկասկած հայկական զինուժն է

Համանախագահները Բաքվում հայտարարել են, որ էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է: Այս մասին խոսվում է 1994-ի՝ զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր ու ինչպես ժամականակը ցույց տվեց, խստաշունչ դեմքով հայտարարությունները խաղաղություն ամենևին էլ չեն երաշխավորում: Ամեն դեպքում այն ամենը, ինչը տեղի ունեցավ ապրիլի առաջին օրերին, նաև միջնորդ պետությունների ձախողումն էր, ովքեր ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեցին էսկալացիա թույլ չտալու […]

Իմ զինվոր ախպեր, աչքերիդ փայլին ղուրբան

Բարև իմ զինվոր ախպեր, աչքերիդ փայլին ղուրբան, հզորս … Մայրամուտից առաջ հերդ ծանր քայլերով տուն մտավ, բաճկոնը կախեց պահարանում, շա՜ատ զգույշ երկու ձեռքով ուղղեց դեռ անցած աշնանից պահարանում կախված քո կոստյումն ու ներս անցավ։ Մերդ պատշգամբում գոգնոցը ծնկներին գցած նստել ու քթի տակ ինչ որ մեղեդի նվնվացնելով` լաթի կտորով դանդա՜աղ, մանրամասն մաքրում էր քո սև կաշվից կոշիկները։ […]

«Հայդուկ» ջոկատի կամավորները երդվել են դրոշով

Այսօր` ապրիլի 6-ին  Արցախ են մեկնել Հայաստանի տարբեր մարզերի կամավորներից կազմված «Հայդուկ» ջոկատի ազատամարտիկները: Ազատամարտիկները իրենց հետ Արցախ կտանեն 100 մետրանոց դրոշից մի կտոր: Դրոշի կտորը նրանց է հանձնել  Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Սեյրան Չիլինգարյանը, որը իր խոսքում նշել է.«Այս դրոշը բարձրացել էմինչև Մասիսի գագաթ: Այն դեռ պետք է բացվեր Մշո Առաքելոց վանքում:Այս դրոշը […]

Զոհված Աղասի Ասատրյանը տան մինուճար որդին է

Շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված Աղասի Ասատրյանը Մասիս քաղաքից է: Վերջինը բանակ էր զորակոչվել 2015 թվականի աշնանը: Վերջինը տան միակ որդին էր, ունի երկու քույր, սովորել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում: Հավերժ փառք մեր հերոսներին

«Ես քրիստոնյա եմ…». հոգեւորականները զինվորների կողքին են

«Ես քրիստոնյա եմ: Քրիստոնյա հոգեւորական: Խաղաղությունն է իմ կոչը, ես խաղաղություն եմ քարոզում` «Խաղաղություն ամենեցուն»: Իմ հավատացած Աստվածը խաղաղության Աստված է: Այն Տերը, ում ես երկրպագում եմ` Խաղաղության Իշխան: Ես հավատում եմ, որ իմ Տերն ու Աստվածը խաղաղություն են ուզում, խաղաղությունն է հաճելի Նրանց` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»: […]

Մինչև Բաքու կհասնեն. ֆոտոլրագրողը միացավ կամավորներին/վիդեո/

«Հպարտ եմ, որ Ղարաբաղ եմ գնում լեգենդար մարտիկների հետ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը: Ֆոտոլրագրողը նշեց, որ չնայած ինքը կռվի ձորձ չունի, բայց անպայման պիտանի կլինի ազատամարտիկներին: «Գնում եմ վավերագրելու մեր օրերը ու հետս տանում եմ լրագրողական տեխնիկաս, որ կարողանամ ճշմարտությունը բերել ինձ հետ: Ազատամարտիկներն էլ գնում են իրենց կիսատ թողած գործը շարունակելու […]

Վստահ եմ, որ հրադադարը չի պահպանվի. քաղաքագետ

Չեմ ուզում հոռետես երևալ, կամ ավելնորդ լարվածություն առաջացնել, բայց շատերն են հարցնում, դրա համար չեմ կարող չասել, որ. Վստահ եմ, որ հրադադարը չի պահպանվի: Ադրբեջանն այս դադարը օգտագործում է ուժերը վերախմբավորելու, հնարավոր է նաև նոր ուժեր ներգրավելու համար: Արտաքին ոչ մի կողմ չի կարող և չի էլ փորձելու զսպել Ադրբեջանի իշխանություններին: Հայկական կողմը դատապարտված է համոզիչ հաղթանակ տանելու: […]

Հրապարակվել են հայկական կողմի զոհերի նոր անուններն ու լուսանկարները

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այս օրերին  զոհվածների նոր լուսանկարներ և  նրանց մասին տեղեկություններ  է հրապարակել: Ցավում ենք և հպարտանում.. ենթասպա Մելքոնյան Գագիկ Սուրիկի Ծնված 1982թ., ԶՈՒ-ում 2015թ.-ից, ՀՀ Մարտունիի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00 Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00 Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար   Ցավում ենք և […]

30 վիրավոր, մեկ հոգի կոմայի մեջ է. Նոր մանրամասներ ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալից

ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ ներկա պահին ունեն 30 վիրավոր, որոնցից 9-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր;«Կոմայի մեջ գտնվում է մեկ հոգի։ Դա Հայկ Թորոսյանը չէ, նրա վիճակը ծանր է գնահատվում։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն ունեն տարբեր վիրավորումներ` հիմնականում հրազենային բեկորային վնասվածքներ` վերջույթներ, որովայն, կրծքավանդակ […]

ԼՂՀ ՊՆ հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չեն համապատասխանում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված