01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

30 վիրավոր, մեկ հոգի կոմայի մեջ է. Նոր մանրամասներ ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալից

ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ ներկա պահին ունեն 30 վիրավոր, որոնցից 9-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր;«Կոմայի մեջ գտնվում է մեկ հոգի։ Դա Հայկ Թորոսյանը չէ, նրա վիճակը ծանր է գնահատվում։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն ունեն տարբեր վիրավորումներ` հիմնականում հրազենային բեկորային վնասվածքներ` վերջույթներ, որովայն, կրծքավանդակ և գլուխ»: Ասատուրյանը նշեց, որ հոսպիտալում բացասական ռեզուսի արյան կարիք չկա, դրսից բերված սննդի կարիք էլ չկա. «Պարզապես մեր ժողովրդի համախմբվածության, միասնության ցանկությունն է, ու ոչ մի խնդիր»:

Այն հարցին` մոտավորապես քանիսի՞ վիրավորումն է այնպիսին, որ ապագայում կարող են շարունակել ծառայությունը, նա պատասխանեց. «Հիմնականում կարող են։ Խոսքը նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մասին է»: Նա մանրամասնեց, որ հոսպիտալում գտնվող ԵԿՄ անդամը վիրավորվել է Մատաղիսի տարածքում, նա 50 տարեկան է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ