26 Փետրվարի, Կիրակի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

ԶԻՆՈՒԺ

Մենք գոհ ենք ՀԱՊԿ-ի դիրքորոշումից․ նախարար

vigen-sargsyan

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հարցազրույցի ժամանակ РИА Новости-ի թղթակիցը հարցրել է․ «Երեւանում հաճախ դժգոհում են ՀԱՊԿ դիրքորոշումից այն դեպքերում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին միջադեպեր են տեղի ունենում։ Շատերը այստեղ տեսնում են ՀԱՊԿ որոշ երկրների սերտ համագործակցության արդյունքը Ադրբեջանի հետ։ Որն է ձեր դիրքորոշումը»։ Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ Հայաստանը գոհ է ՀԱՊԿ-ի […]

Դիվերսիա՞. մանրամասներ

0ea17ccb2d8ecbf42096425ef0e63d95-472x265

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը  արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան […]

«Իսկանդեր»-ները պատկանում են Հայաստանին, մենք ենք դրանք կառավարում. Վիգեն Սարգսյան

Iskander1

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը РИА Новости-ին տված լայնածավալ հարցազրույցի ժամանակ անդրարձել է Ռուսաստանի կողմից նախորդ տարվա ընթացքում մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգերին ու նշել, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին  և կառավարվում են հայկական ԶՈՒ կողմից։ «Այն, որ «Իսկանդերները» տրամադրվել են Հայաստանին, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որովհետև դրանք բոլորն իրենց աչքով են […]

Հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ

soldier_2

Փետրվարի 21-ին եւ լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում […]

Սամվել Բաբայանը սպառնում է. Հայկական Ժամանակ

httpnewsfeedamsamvelp98400-1

ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Աամվել Բաբայանը չի կարծում, որ այս իշխանությունները քրեական գործ կհարուցեն Աեյրան Օհանյանի դեմ ու կձերբակալեն նրան՝ զրկելով ընտրություններին մասնակցելուց։ Նրա խոսքերով՝ պաշտպանության նախարարը բանակում ֆինանսական ծախսերի հետ գործ չի ունենում։ Եվ Եթե փորձ արվի քրեական գործ հարուցել եւ ձերբակալել Օհանյանին, ապա դրանից առաջ նախ պետք է ձերբակալվեն նախկին նախարարի ֆինանսական […]

Երբ հասկացա՝ ոտքերս չկան, ցանկացա ծառայակից ընկերոջս տեսնել …

16864132_1244025635695083_1006949730523805939_n

-Ապրել աշխարհում ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար: Մեկին բարի խոսք ասելու համար, մեկի ցավը ամոքելու համար, ի վերջո, ապրել՝ քո օրինակով ոգեւորելու ընկճվածներին ու հուսահատներին: Ապրել, որ ինչ-որ մեկին ասես` ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ… Բազմակետերի փոխարեն ես տարբեր բառեր եմ գրում ու ջնջում՝ հերոս, արիասիրտ, արտասովոր… Գրում եմ ու ջնջում, որովհետև այդ բառերից և ոչ մեկը […]

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է. հովիվների ուղղությամբ կրակ չի արձակվել

sahman3-472x265

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ, հերթական ապատեղեկատվություն է: ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: Ավելին՝ ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ […]

Սկանդալ է հասունանում. Հայկական Ժամանակ

RA Minister of Defense Seyran Ohanyan pays a visit to the RA Armed Forces peacekeeping brigade in frames of the launch of a new phase of training

Թերթի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետեւում կանգնած է Սեյրան Օհանյանը։ եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է զլխավորում եւ քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան եւ այդ […]

Սերժ Սարգսյանը սպառնում է` ուղղակի կպատժի. Ժամանակ

21532_b

ԵԿՄ համւսգումարից հետո Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում նրանց է ուղղել բավականին թափանցիկ զգուշացում պարունակող մեսիջներ։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ոչ ոք չփորձի բանակում ծավալել կուսակցական քարոզչություն։ Առաջին հայացքից Սարգսյանի հայտարարությունը տրամաբանական է` նկատի ունենալով այն, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական կառույց եւ […]

Զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են

21540_b

«Մենք արդեն մուտք ենք գործել Ազգային ժողովի ընտրությունների փուլ: Այո՛, նախընտրական շրջանում մեր երկրում տեղի են ունենալու սուր բանավեճեր, երբեմն կարող են հնչել նաև չափազանցված և բորբոքված ելույթներ: Իհարկե, կլսեք խոստումներ, որոնք երբեք չեն իրականանալու: Վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը գիտեն և լսել են հայտնի արտահայտությունը, որ ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ և որսից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
Հունվարի