09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դաժան մարտեր են ընթանում /Տեսանյութ/

Francepress-ի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական ուժերը այսօր հակահարձակում են սկսել ահաբեկչական խմբավորումների դեմ առանցքային Համա քաղաքի մերձակայքում՝ մի շարք ապշեցուցիչ կորուստներից հետո։

Գործակալությունն ընդգծում է, որ Համան ռազմավարական առումով Սիրիայի կենտրոնում է, և բանակի համար դա չափազանց կարևոր է Դամասկոսի մայրաքաղաքն ու ուժային կենտրոնը պաշտպանելու համար։

Համայի շուրջ մարտերը սկսվել են ահաբեկիչների կայծակնային հարձակումից հետո, որոնք մի քանի օրվա ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վերահսկողությունից դուրս են բերել տարածքի կարևորագույն հատվածները, դրանց թվում՝ Հալեպը:

Ավելի վաղ ահաբեկիչներն ուժեղ դիմադրության չէին հանդիպել, սակայն առանձնապես կատաղի էին մարտերը Համայի շուրջ։

Ապստամբների ուժերը երեկ հասել են Համա քաղաքի դարպասներին, և մարտերն, ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի, բնակչության տեղահանման ալիք են առաջացրել:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ