107 ցուցարարներին բերման են ենթարկել /Տեսանյութ/
«Новости-Грузия»-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում բերման են ենթարկել 107 մարդու՝ ոստիկանության պահանջներին անհնազանդություն ցուցաբերելու և եւ մանր խուլիգանություն
կատարելու համար:
Վրաստանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ գիշերվա ընթացքում ակցիայի մասնակիցները ոստիկաններին բանավոր եւ ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել,
նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ, քարեր, ապակե շշեր նետել, պիրոտեխնիկա օգտագործել։
Տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։
«Չնայած բազմաթիվ դիմումներին՝ հավաքվածները վնասել են Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքը, խորհրդարանի պաշտպանական պատնեշը,
այրել են տարբեր առարկաներ եւ էլեկտրալարեր, բարիկադներ կառուցել, վնասել խորհրդարանի մուտքի դարպասները եւ տեսահսկման խցիկները»,- նշվել է հայտարարությունում։
ԶԼՄ-ն ընդգծել է, որ ՆԳՆ-ն ոչինչ չի ասում ոստիկանության գործողություններից տուժած ցուցարարների եւ լրագրողների մասին։
ԶԼՄ-ները գրանցել են ցուցարարներին ծեծելու բազմաթիվ փաստեր։
Ռուսթավելու պողոտայում հանրահավաքի ցրումը տեւել է մոտ 7 ժամ։
Ուժայինները կիրառել են ջրցաններ, գազով պարկուճներ, պղպեղի սփրեյ, ինչպես նաեւ այլ հատուկ միջոցներ։
Մանրամասները՝ կից տեսանյութում: