24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Օսկանյանի հարցաքննությունը հետաձգվել է

ԱԱԾ-ում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցաքննությունը տեղափոխվել է հաջորդ շաբաթ: Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Վարդան Օսկանյանը:  Հիշեցնենք, որ այսօր` ժամը 14:30-ին, Վարդան Օսկանյանը կրկին կանչվել էր ԱԱԾ: Հավելենք նաեւ, որ այսօր, կառավարության նիստից հետո, Օսկանյանի հարցաքննության մասին հարցին անդրադարձել էր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը:

Սեւանի մակարդակը բարձրացել է. բնապահպանության նախարար

Սեւանից հավելյալ ջուր վերցնելու հետեւանքով Սեւանի մակարդակի նվազում 2012 թ. տեղի չի ունենա: Կառավարության նիստից հետո լրագորղներին ասաց  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել Ազգային ժողով`  Սեւանից 2012 թ. 320 մլն խմ ջուր բաց թողնելու թույլտվություն ստանալու համար` ոռոգման սեզոնին ջրի դեֆիցիտ թույլ չտալու նպատակով: Նախարարի խոսքով` վերջին տարիներին […]

“Հարսնաքարի”-ի գործով կլինեն այլ ձերբակալվածներ

“Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախաքննությունը շարունակվում է, եւ եթե նոր անձանց վերաբերյալ փաստեր ի հայտ գան՝  կլինեն նոր ձերբակալություններ: Այս մասին լրագրողներին ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը կառավարությունում նիստից հետո: Ըստ նրա  տեղի է ունեցել չարամիտ հանցագործություն, “որի համար պետք է բոլորը պատասխան տան”: Անդրադառնալով թիկնազորային ծառայություններին՝ փոխոստիկանապետը  ասաց, որ  թիկնազորային ծառայողները պարտադիր […]

Հայ իրավաբաններին ուսուցանում է ԵԱՀԿ-ն

Երեւանում այսօր մեկնարկել է մարդու իրավունքների սահմանադրական եւ միջազգային ընթացակարգերում երրորդ կողմի մասնակցությանը (amicus curiae) նվիրված երկօրյա ուսուցողական սեմինար շուրջ 25 փաստաբանների եւ հասարակական կազմակերպությունների իրավապաշտպանների մասնակցությամբ: Ինչպես  Henaran.am-ին հաղորդեցին ,-Սեմինարը կազմակերպել են ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը եւ ՀՀ փաստաբանների պալատը` նպատակ ունենալով հզորացնելու հայ փաստաբանների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները` ՀՀ սահմանադրական դատարան եւ Մարդու իրավունքների […]

Ծեծված բժշկին արտասահման չեն տեղափոխի. Առավոտ

“Հարսնաքարում” ծեծի ենթարկված մայոր բժշկի կյանքը փրկելու համար առողջապահության նախարարությունում կոնսուլիում են հրավիրել ու քննարկել արտերկրից բժիշկ հրավիրելու, կամ կյանքի համար այս պահին կռիվ տվող մայոր բժշկին արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին գրում է “Առավոտ”-ն ու նշում, որ թերթի թղթակիցը տեղեկությունը ճշտել է առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանից: “Նա ասաց, որ երեկ ինքը այդ խնդիրն […]

Պետպատվերով բուժվող հիվանդը փախել է. Հայկական ժամանակ

62-ամյա Ալիսա Դավթյանը երկու օր Երեւանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում է անցկացրել եւ ուղղակի ապշած է այնտեղ ստացած վերաբերմունքից: “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հետ զրույցում երկրորդ խմբի ցմահ հաշմանդամ այս կինը պատմել է, որ տեսնելով` բժշկական հաստատությունում իրենով զբաղվող բժիշկ չի գտնվում, երկու օր անց թողել հեռացել է: Նա մեկ այլ բաժանմունքից տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: […]

Սերժ Սարգսյանի տեսադաշտում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 21-ին, հրավիրել է խորհրդակցություն դատաիրավական համակարգի խնդիրների եւ բարեփոխումների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ […]

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Հայտնի երգչուհի Բեյոնսեն կրկին զարմացրել է ոչ միայն երկրպագուներին, այլ նաեւ սեփական ամուսնուն` ռեփեր Ջեյ Զիին: Նախկինում Բեյոնսեն սիրելիին երջանկացնում էր ավտոմեքենաներով, սակայն այս անգամ երգչուհին գերազանցել է սիրելիի սպասելիքները` նվիրելով նրան 50 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ: Նվերը Բեյոնսեն պատրաստել է հատուկ Հայրերի օրվա առթիվ` այդ կերպ ցույց տալով Ջեյ Զիին, թե որքան հրաշալի […]

Զինդատախազը դատապարտում է բռնությունը

Ոչ միայն սպայի նկատմամբ, այլեւ ցանկացած անձի եւ քաղաքացու նկատմամբ բռնությունը եւ նմանատիպ վերաբերմունքն անընդունելի է, այսօր նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված դատաիրավական հարցերով խորհրդակցությունից հետո հայտարարել  է զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Զինդատախազը  Հայոց բանակի սպայի նկատմամբ հարգանքի դրսեւորման եւ արժանապատիվ վերաբերմունքի փոխարեն բռնություն կիրառելը սկզբունքորեն անընդունելի է եւ դատապարտելի է համարում՝ անկախ նրանից, թե ո՞վ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված