26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը տեղավորվեց

 Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելքսեթյանը 1 տարվա պայմանագիր է կնքել Իրանի բարձրագույն խմբի նորեկ “Գահար Զագրոսի” հետ: Անցած մրցաշրջանում Մելիքսեթյանը ելույթ էր ունենում “Փայքանում”, որը նույնպես բարձրագույն խմբի ուղեգիր էր նվաճել, սակայն պայմանագիրը այդ ակումբի հետ ավարտվել էր եւ Մելիքսեթյանը ազատ խաղացողի կարգավիճակ էր ստացել: Henaran.am-ի տեղեկություններով, վերջերս Գրիգորը Հայաստանում էր, եւ առաջիկայում էլ արձակուրդին […]

ՀՀ գլխավոր դատախազությունը` զորակոչիկներին

Հայաստանի  Հանրապետության  Նախագահը  2012 թվականի  ապրիլի 23-ին հրամանագիր է ստորագրել 2012թ.  մայիս-հունիս   ամիսներին  2012 թվականի  պարտադիր  զինվորական  և  այլընտրանքային ծառայությունների  գարնանային զորակոչ  անցկացնելու  և  զորացրում  կատարելու  մասին:  ՀՀ  զինված ուժեր  են  զորակոչվելու  արական սեռի  այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18  տարին   լրացել է   մինչև զորակոչի  օրը,  ինչպես նաև  27  տարին չլրացած  այն  քաղաքացիները, […]

“Տաշիր” հիմնադրամը լրագրողների համար 3 մրցույթ է հայտարարել

“Տաշիր” բարեգործական հիմնադրամը եւ “Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում” (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարում են երեք նոր մրցույթ։ Գիտական լրագրության հերթական մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր այս տարվա  մայիսի 10-ից մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- եւ ռադիոհաղորդումներով կամ այլ հարթակներում կանդրադառնան Հայաստանում գիտության […]

Հունիս ամսվա ընթացքում անչափահասների կողմից կատարվող մարմնական վնասվածքների 17 դեպք է գրանցվել. Նելլի Դուրյան

“Յուրաքանչյուր դեպք, որը կատարվում է անչափահասի կողմից կամ անչափահասի հետ, անմիջապես վերցվում է ոստիկանության հսկողության տակ եւ իրականացվում է պատճառների վերլուծություն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նելլի Դուրյանի խոսքով, հատկապես ամռան ամիսներին, երբ լուծված չէ երեխաների հանգստի եւ զբաղվածության հարցը,  ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի ստորագրությամբ […]

“Հարսնաքար”-ի մեղավորը թողտվությունն է. Շիրակ Թորոսյան /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, “Ջավախք” հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը կարծում է, որ “Հարսնաքարում” տեղի ունեցած սպանության մեղավորը թողտվության միջավայրն է: Նրա խոսքով` անվտանգության աշխատակիցներն ուղղակի անհասկացողներ են եւ չեն գիտակցում իրենց արարքի լրջությունը, այսինքն` նրանց գիտակցությունը կամ դաստիարակությունն այդքան է հերիքում, կամ դա գալիս է այդ թողտվության միջավայրից, այսինքն` ունեն անպատժելիության սինդրոմ` չեն պատժվում […]

Զինամթերք՝ շենքի տանիքում

Հուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում,  ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում  շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է  տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը: Հանգամանքները պարզվում են: Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ […]

Վրաստանում ջավախքահայերի որս է /վիդեո/

Վրաստանում աշնանը կայնալիք խորհրդարանական ընտրությունները անշուշտ իրենց անդարդարձը կունենան Ջավախքի հասարակական կյանքի վրա: Խոսելով թեմայի մասին` “Ջավախք” հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ասաց, որ Ջավախքում տեղի են ունեցել նոր ձերբակալություններ: Հետախուզում է  հայտարարվել  Մելիք Ռաիսյանի նկատմամբ: Նա նախկինում եղել է Սահակաշվիլիի կուսակցության շարքում, երկու անգամ պատգամավոր է ընտրվել, սակայն վերջին երկու տարում դարձել […]

Եթե “Առավոտ”-ի աշխատողը մարդ սպանի, ապա խմբագիրը մարդասպան չէ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործին: “Վահե Ավետյանի սպանության գործում, ինչպես միշտ, խառնվել են իրավական, քաղաքական եւ բարոյական ասպեկտները: Եթե ինձ պատկանող “Առավոտի” որեւէ աշխատակից, Աստված մի արասցե, որեւէ մեկին սպանի, դա դեռ չի նշանակում, որ ես մարդասպան եմ, եւ որեւէ մեկն իրավունք ունի ինձ այդպես անվանելու: Բայց […]

Կարճված գործը կբողոքարկվի. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակի” գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը ստացել է ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ա. Ասատուրյանի որոշումը Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճելու մասին: Խոսքը վերաբերում է այս տարվա հունվարի 13-ի հայտնի “վրաերթին”: Քրգործը, քննիչի որոշմամբ, կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Թերթը նկատում է, որ սա բավականին «խորամանկ» որոշում է: Խնդիրն այն է, որ […]

“Հայաստան” հիմնադրամը` Քոչարյանին է ֆինանսավորել. Հրապարակ

“Հրապարակ” օրաթերթը փորփրել է “Հայաստան” հիմնադրամի կայք-էջը եւ գտել մի քանի անավարտ ծրագրեր գտանք: Ըստ թերթի այդ ծրագրերի  համահայկական, սոցիալական բնույթը, համայն հայության համար օգտակարության աստիճանը խիստ կասկածելի են: 2005 թվականին հիմնադրամն ավելի քան 245 հազար դոլար է ծախսել նախագահի նստավայրը վերանորոգելու համար: Հիմնադրամի կայքում “նախագահական” բառը բացակայում է, այլ գրված է` “բնակելի շենք”: Թերթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի