23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Խոշոր ավտոպատահար Գորիս-Երեւան ճանապարհին. զոհեր եւ վիրավորներ

Մայիսի 3-ին, ժամը 01.35-ին “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում (Հարժիս գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եվ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ-փրկարար: Դեռեւս չպարզված համգամանքներում բախվել են “Օպել” մակնիշի s 9387 եւ”Կրազ” մակնիշի 386 ՏՍ 54 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Ավտոպատահարի հետեւանքով “Օպել” մակնիշի ավտոմեքենայի […]

Սոչիում սպանվել է 24-ամյա հայ մարզիկը

Սոչիում ծեծկռտուքի ժամանակ դանակահարել են 24-ամյա թեքվոնդիստ, սպորտի վարպետ Յուրի Գարանյանը: Նա հոսպիտալացվել է, սակայն երիտասարդի կյանքը, ցավոք փրկել չի հաջողվել: Երիտասարդը դանակի հարված է ստացել սրտի շրջանում: Տարվում է նախաքննություն:  

“Եվրատեսիլը”` արտակարգ պատահարի պատճառ. գերմանացի մենեջերն ընկել է հյուրանոցի տանիքից

Բաքվում արտակարգ պատահար է տեղի ուենցել` կապված “Եվրատեսիլի” հետ: “Baku Crystal Hall” կառուցվող շինության տանիքից ընկել է մի գերմանացի մենեջեր: Բարեբախտաբար, նա ողջ է մնացել, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, տեղեկացնում է “Интерфакс”-ը: “Baku Crystal Hall”-ը, որտեղ էլ կայանալու է “Եվրատեսիլը” եւ կառուցմանը մասնակցում են գերմանացի մասնագետները, կառուցվում է շատ սեղմ ժամկետում: “Alpine Bau […]

Նախօրեին կախված 15-ամյա Էմմայի համակարգչում 666 թվանշաններով եւ տարօրինակ գրություններ են գտել

Ապրիլի 22-ին  Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում սոսկալի ինքնասպանություն էր կատարվել. 15-ամյա Էմմային գտան տանը` կախված: Նրան ճանաչողները ասում էին, որ 9-րդ դասարանում սովորող Էմման գերազանց սովորող աշակերտ էր, խելացի ու հանգիստ վարքագծով, նպատակ ուներ ընդունվել բժշկական ինստիտուտ, եւ հայտնի չէր աղջկա ինքնասպանության պատճառը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, […]

Թուրքիայում ավիրել են հայազգի երաժշտին նվիրված հուշարձանը

Թուրքական Յալովա քաղաքի մոտ գտնվող հայազգի երաժիշտ Օննո Թունջին նվիրված  հուշարձանը հիմնահատակ ավերել են, հաղորդում է “Աքշամ” պարբերականը: Թուրքիայում հայտնի հայազգի երաժիշտը մահացել է 1996-ին` ավիավթարի արդյունքում, երբ ընդամենը 48 տարեկան էր: Հուշարձանը կառուցվել էր 2002-ին, իսկ 15 օր առաջ անհայտ անձինք այն գետնին են հավասարեցրել: Յալովայի քաղաքապետը հայտնել է, որ Թունջի ընտանիքն արդեն իր […]

Շփման գծում մոնիթորինգ է անցկացվել

Այսօր` ապրիլի 30-ին հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում դիտարկում է անցկացվել ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, տեղեկացնում է “Regnum”-ը: Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ժիրի Աբերլեն, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի գրասենյակի համակարգող Փիթեր Քին, ինչպես նաեւ ներկայացուցչի դաշտային օգնական Ուիլյամ Փրայորը: Դիտարկումն […]

Հրդեհ Օշականում

Ապրիլի 30-ին, ժամը 00.45-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է` ժամը 01.08-ին: Այրվել է օդորակիչ, փոքր հեռուսատցույց, բազմոցը` ամբողջությամբ, մասամբ ջերմահարվել է սառնարանը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից  

Բախվել են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը. կան վիրավորներ

Ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Դեպքի վայրից News.armeniatv.com–ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամը 14։30 սահմաններում Այնթապ–Արևաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել “Գազել” մակնիշի 19 ՏԼ 685 համարանիշի և “ՊԱԶ” մակնիշի 27 ՏՍ 522 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն […]

Հայաստանի դեսպանատունն Ուկրաինայում հաստատեց հայ երեխաների վիրավոր լինելու մասին լուրը

Հայաստանի դեսպանատունն Ուկրաինայում հաստատեց, որ Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների արդյունքում վիրավորվածների թվում 2 հայ երեխա կա: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը : Հիշեցնենք, որ հայ երեխաների` վիրավոր լինելու մասին լուրը հայտնվել էր “Life News” կայքում, սակայն դեսպանատունն այն չէր հաստատել: Ընդհանուր առմամբ` պայթյուններից տուժել է 10 երեխա, որոնց թվում էլ հայազգի […]

Ուկրաինայի ահաբեկչությունների արդյունքում տուժել է 2 հայ երեխա

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ապրիլի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում  վիրավորվածների թվում 2 հայ երեխա կա: “Life News” կայքը հրապարակել է վիրավոր երեխաների անունները, որոնց թվում կան  հայկական ազգանունով 2 երեխա, 2-ն էլ 16 տարեկան` Ավանյան Սերուն եւ Մխիթարյան Կարինան: Ինչպես նշում է կայքը, ընդհանուր առմամբ` պայթյուններից տուժել է 10 երեխա: Սակայն, ինչպես  henaran.am-ին փոխանցեց  ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված