Սեւ-մութ ամպեր. Կապանում սարսափած են /վիդեո/
Այսօր առավոտյան կապանցիները զարմացել էին բնության հերթական քմհաճույքից: Տարեցների պատմելով, իրենք նման բան չեն հիշում: Ողջ քաղաքը սեւացել էր, կարծես երեկոյան ժամ լիներ: Henaran.am-ին կապանցիները պատմեցին, որ վախից անջատել էին բոլոր էլեկտրական սարքավորումները եւ տնից վախենում էին դուրս գալ:
Մոտ 30 րոպե անձրեւ ու կարկուտ տեղաց Կապանում: Մեքենաները չէին կարողանում տեղաշարժվել:
Առանձնապես տուժել են գյուղական համայնքները: Մոտ 100 տոկոսով բերքը փչացել է Նորաշենիկ, Օխտար, Ձորաստան, Շրվենանց , Առաջաձոր, Ներքին Խոտանան, Դովրուս գյուղերում:
Տեսանյութը` Ալիկ Գրիգորյանի