27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Եվս մեկ դատական հայց` Մադոննայի դեմ /վիդեո/

Ֆրանսիական “Ազգային ճակատ” կուսակցությունը դատական հայց է ներկայացրել երգչուհի Մադոննայի դեմ: Այդ մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Ֆլորիան Ֆիլիպոն: Կուսակցության առաջնորդին զայրացրել է հուլիսի 14-ին Փարիզում տեղի ունեցած Մադոննայի համերգին օգտագործված տեսաշարը: “Nobody Knows Me” երգին զուգակցվող տեսահոլովակում ցուցադրվել է “Ազգային ճակատ”-ի առաջնորդ Մարին Լե Պենի նկարը` սվաստիկան ճակատին: Նրա նկարին հաջորդել է մի տղամարդու […]

“Ոսկե ծիրան-2012”-ի հաղթողները

Երեկ` հուլիսի 15-ին, “Ոսկե ծիրան” Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները մամլո ասուլիսով ամփոփեցին փառատոնը եւ մրցութային ծրագրի արդյունքները: Եւ այսպես. Լավագույն խաղարկային ֆիլմ “Ոսկե ծիրան” “Մշուշում”, ռեժ.` Սերգեյ Լոզնիցա, Գերմանիա/Ռուսաստան/Լատվիա/Նիդեռլանդներ/Բելառուս “Արծաթե ծիրան” Հատուկ մրցանակ` “Հեռվից սիրուն է երեւում”, ռեժ.` Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, Լեհաստան Ժյուրիի հատուկ մրցանակ “Ամառ”, ռեժ.` Խոսե Լուիս Տորրես Լեյվա, Չիլի […]

Կնկարահանվեմ այնպիսի սերիալում, որի սցենարը լուրջ կլինի, հետաքրքիր, ոչ կրիմինալ. Ռ Քոթանջյան

Կնկարահանվեմ այնպիսի սերիալում, որի սցենարը լուրջ կլինի, հետաքրքիր, ոչ կրիմինալ: Նման ցանկություն հայտնեց ՀՀ Ժողովրդական արտիստ, դեռեւս ընդամենը  մեկ` “Վրիժառու’ սերիալում նկարահանված դերասան Ռաֆայել Քոթանջյանը` լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Սերիալում նկարահանվել չցանկանալու պատճառը Քոթանջյանի համար  ամբողջովին իրեն դրսեւորել չկարողանալն է: Դերասանը խոստովանեց, որ մի 2 տարի առաջ ինքը հանդիպել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի […]

Սոս Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի շրջանակներում անվանի դերասան Սոս Սարգսյանին պիտի հանձնվեր հատում մրցանակ: Սակայն Henaran.am-ի տեղեկություններով միջոցառումը հետաձգվել է, քանի որ  Սոս Սարգսյանին հիվանդանոց են տեղափոխել: Փորձեցինք զրուցել դերասանի հետ: “Այո, ճիշտ եք, ես հիվանդանոցում եմ, ու  վատ եմ զգում”,-ասաց նա` մերժելով իրեն տեսակցելու ցանկությունը: “Չեմ ուզում նեղություն տամ, վաղը զանգեք գուցե տանը լինեմ կամ հիվանդանոցում, […]

Սարկոզիի որդին ելույթ կունենա Հայաստանում /վիդեո/

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին` հայտնի դի ջեյ Պիեռ Սարկոզին, ով ավելի հայտնի է DJ Mosey անունով, հուլիսի 14-ին` Բաստիլի ամրոցի գրավման օրը,  համերգով հանդես կգա Երեւանի Սիրահարների այգում, գրում է “Երկրամասը”: Պիեռ Սարկոզիի համերգի կազմակերպիչն է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը եւ “MODD EVENTS” հայ-ֆրանսիական կազմակերպությունը: Համերգին կմասնակցեն նաեւ մի քանի հայ դի ջեյներ:

Իտալացի արվեստագետները Երեւանի քաղաքապետի հյուրն էին

Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի եւ սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երեւան ժամանած արվեստագետների հետ։ Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Իտալիայի ամենահին ու հայտնի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  միջոցառման նախաձեռնողներին եւ կազմակերպիչներին, ինչպես նաեւ մասնակիցներին պատրաստակամության համար եւ  ընդգծել, […]

Ուր մնաց տոլմաս …/վիդեո, ֆոտո/

 “Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման”  հասարակական կազմակերպությունը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, այսօր պիտի Սարդարապատի հուշահամալիրում նախաձեռներ տոլմայի փառատոն: Հիշեցնենք, որ այն երկրորդ անգամ է կազմակերպվում: Մեկնում Չնայած բոլոր ցանկացողներին եւ լրագրողներին կազմակերպությունը Հանրապետության հրապարակից պիտի անվճար տեղափոխեր Սարդարապատ, բայց նշված ժամից մեկ ժամ շուտ նույնիսկ մարդիկ հավաքվել էին, սակայն ոչ մի ավտոբուս […]

“Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը” փառատոն-համերգ Արգենտինայում

Հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում տեղի ունեցավ “Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը” խորագրով բացօթյա փառատոն-համերգ` քաղաքի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այն կազմակեպվել էր եւ անցկացվեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից: Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված բեմահարթակում հանդես եկան Նյու Յորքից հատուկ այդ նպատակով ժամանած ամերիկահայ “Շուշի” պարախումբը, ամերիկահայ երաժիշտներ եւ երգիչներ, […]

2013-ին կթողարկվի Հայոց ցեղասպանության մասին պատմող եւս մեկ ֆիլմ /վիդեո/

Պրոդյուսերներ Ալան Քեցը եւ Գերի Թիթիզյանը, ով հետսովետական շրջանում հայ կինոարվեստի շարժիչ ուժերից մեկն էր` թե Հայաստանում, թե սփյուռքում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հայտնի սցենարիստ, մի շարք մրցանակակիր ֆիլմերի, տեսահոլովակների եւ գովազդային հոլովակների  ռեժիսոր Սեւադան հայտարարել են, որ իրենց համատեղ աշխատանքի`  “The Genex” ֆիլմի նախնական արտադրությունը կսկսի 2013-ի սկզբին: Ֆիլմը պատմում է Սելի Սողոմոնի մասին` գեղեցիկ […]

Չարենցը` “Ոսկե ծիրան”-ի հյուր /վիդեո/

“Ոսկե ծիրան” կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաեւ գրքի շնորհանդեսներ: Առաջինը երկուշաբթի ներկայացվեց  Վահրամ Մարտիրոսյանի “Չարենց”  գիրքը: Այն գեղարվեստական կինոնկարի սցենար է, եւ 2011թ. շահել է Orange գրքի մրցանակը լավագույն սցենար անվանակարգում: Նկատենք սակայն, որ շնորհանդեսը այնքան էլ մարդաշատ չէր, եւ կարծես ոչ մեկին չէր հետաքրքրում: Միայն հեղինակի գրչակից ընկերներն էին եւ հատուկենտ լրագրողներ: Մանրամասները` տեսանյութում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված