18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Հայֆեստը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին

 Հայֆեստ 10-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 2-9-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը: Այն կբացեն ճապոնական Դադադադան տենկո թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Փառատոնի այս տարվա կարգախոսը ‘Never miss’-ն է,  խորհրդանիշն է տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը:

Ինչպես նշեց բանախոսը, մասնակիցները ներկայացնելու են 17 երկիր և  հանդես են գալու 10 բեմերում: Հայաստանը փառատոնին ներկայացնելու են Պատանի հանդիսատեսի, ‘Միհր’ , Տիկնիկային  թատրոնները եւ ԳԱԿ-ը: Փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր, որոնք կանցկացվեն թատերական ինստիտուտում:

Այս տարի պետք է մասնակցեր նաև Հունգարիայի պարային թատրոնը, սակայն քաղաքական վերջին իրադարձություններից ելնելով նրանք չեն գա Հայաստան:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ