26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ո՛չ խուճապին, այո՛ «կորոնավիրուսային հեղափոխությանը»

Հիշո՞ւմ եք` մի վարչապետ ունեինք. Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից մեկն էր` էն, որ ասում էր` համաշխարհային տնտեսական ճգնաժամն ո՞ւմ շունն է, որ մեզ համար խնդիրներ ստեղծի, բանի տեղ մի դրեք`սուսուփուս կանցնի-կգնա մեր կողքով, չե՛նք էլ նկատի։ Մի բան էլ «դուխ տվեց», թե` «յուրաքանչյուր ճգնաժամ նաև հնարավորություն է»։ Բայց ճգնաժամն այլ «պլաններ» ուներ Հայաստանի հետ կապված՝ եկավ, հարմարավետ տեղավորվեց […]

Երկրում մեծ արագությամբ աճում է վարակակիրների քանակը, եւ դրան նպաստել է իշխանությունը՝ անպատասխանատու վարքով․ Հրապարակ

Թվում էր՝ արտակարգ դրությունը հայտարարվելու է, որ նախկինում թույլ տրված սխալներից խուսափենք եւ չարաղետ վարակի դեմը կարողանանք առնել։ Ասենք՝ վերջապես ավելի լուրջ վերաբերմունք դրսեւորվի այս համավարակին։ Ոչ թե հայտարարենք, թե «բարի մարդկանց վիրուսը չի կպչում», կամ՝ «կորոնավիրուսն ում շունն է», որ մեզ խանգարի հանրաքվե անել ու քաղաքական հակառակորդներին ոչնչացնել, այլ հետեւենք աշխարհի օրինակին եւ զգուշության […]

Փաշինյանը չի ուզում ընդունել, որ ինքը «Հայկական ժամանակի» խմբագիրը չէ, հրապարակային ելույթներն էլ խմբագրականներ չեն, որ ինչ ասես ու ինչպես ասես գրի․ Իրատես

«Ասֆալտին ծեփելու», «թաթիկները կտրելու» ու «վզներից բռնելու» փաշինյանական բառարանը համալրվել է նոր արտահայտությամբ՝ «կոշիկներ լիզելով»։ Նա համառորեն չի ուզում հասկանալ՝ ինքը «Հայկական ժամանակի» խմբագիրը չէ, հրապարակային ելույթներն էլ խմբագրականներ չեն, որ ինչ ասես ու ինչպես ասես գրի ու ներկայացնի։ Հետաձգված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ արդեն երկու տարի երկիրը ղեկավարող Փաշինյանը խոսում էր նախկիններից, պայքարում նրանց ստվերի դեմ։ Մատ […]

Իշխանությունն այդպես էլ չգիտակցեց խնդրի լրջությունը․ 168 Ժամ

Իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին կորոնավիրուսի հետ կապված խնդրի լրջությունը։ Մինչ վարչապետը հայտարարում էր, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմ առաջացնի», վիրուսն անարգել տարածվեց Հայաստանում։ Ու հիմա՝ իշխանությունների անպատասխանատու և անլուրջ վերաբերմունքի հետևանքով, սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ երկիրն ու տնտեսությունը։ Ըստ էության, գործ ունենք ճգնաժամային իրավիճակի հետ։ Ամբողջ աշխարհում […]

Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում

ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ! Օրերս առավել քննարկելի իրավական հարցադրումներից է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու և ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու համար: Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է […]

Քանի դեռ մեր միտքը, կամքն ու զգացմունքն ուղղել ենք առ Աստված, այս աշխարհի աղմուկն ու խնդիրները չեն կարող տիրապետել մեզ

Մարդու ամուր հավատքն անբաժան է աղոթքից: Սուրբ հայրերն ասում են, թե երկարամյա աղոթքի փորձառությունը միանշնակորեն աստվածային սեր, ուրախություն և խաղաղություն է ծնում անձի հոգում: Երբ մաքրագործում ես սիրտդ, այն լցվում է աստվածային լույսով և խնդությամբ: Ուրախ մարդու համար որևէ բան դժվար չէ, որովհետև նա լեցուն է սիրով: Իսկ սերը ուժ է, զորություն, որ թույլ չի […]

Ռուսական արժույթը կարժեզրկվի 75-80 ռուբլի՝ մեկ դոլարի դիմաց: Համաշխարհային տնտեսության անկումը կշարունակվի կորոնավիրուսի պատճառով տնտեսագետ /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի օրվա բանախոսը՝ տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է կորոնավիրուսի ազդեցությանը տնտեսական համաշխարհային շուկայում. նավթի գների անկում. հնարավոր գնաճ. ՀՀ տնտեսությունը. տնտեսական մարտահրավերները:

Կորոնավիրուսի տարածումը անպատասխանատու մարդկանց պատճառով էր, մենք ի՞նչ անենք

Վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերում, երկար-բարակ խոսելով կորոնավիրուսի դեմ կառավարության քայլերից, մանրամասն կանգ առնելով Իտալիայից եկած վիրուսակիր քաղաքացու օրինակի վրա, հասավ այս «հանճարեղ» մտքին, գրում է Իրավունքը: Այսպես, Իտալիայից եկած քաղաքացու դեպքը նա ներկայացրեց այս երանգներով. նա, լինելով վարակված, այնուամենայնիվ, դիտավորությամբ գնացել-մասնակցել է նշանդրության արարողության ու ռիսկի տակ դրել մյուսների առողջությունը:  Ուստիեւ, վարչապետը ենթադրում է. «Այսօր մենք […]

Վնգստացողներն ու լիզողները. Հրապարակ

Կարելի էր, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի ելույթներին հումորով վերաբերվել՝ դրանցում առկա հայհոյանքներն ու վիրավորական արտահայտությունները վերագրելով ժողովրդական բառուբանի նկատմամբ նրա սիրուն, կամ մանկական ինչ-որ տրավմաների, որոնք թույլ չեն տալիս կիրթ եւ գրական լեզվով շարադրել սեփական մտքերը։ Բայց այդ պարագայում հարկավոր է մոռանալ, որ խոսողը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, որը, թվում է, պարտավոր է թաքցնել […]

Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա… Էկեք էս մի փռշտոցով էլ հավաստենք մեր ազգի բարձր իմունիտե՜տը, դըմփ-դըմփ թու … . 7or.am

Վարչապետ Փաշինյանը, այսպես ասեմ՝ ինքնատիպ պատկերացում ունի սուր-վարակիչ հիվանդությունների, դրանց տարածման, տարածումը կանխելու միջոցների մասին: Չափազա՛նց ինքնատիպ: Այ, օրինակ, աշխարհով մեկ արդեն տարածվել է կորոնավիրուսը, է՛լ ավելի սաստիկ տարածվել է դրա տարածման խուճապը: Իսկ մեր երկրի մշտահեղափոխական վարչապետն ասում է՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, թու-թու-թու… Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ ես չգիտեմ, թե կորոնավիրուսն ո՛ւմ շունն է: Բայց տեսնում եմ, որ այդ «շունը» որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի