Փաշինյանը այլ փաստաթղթեր է ստորագրել. զիջումներ կլինեն նաև Տավուշում և Վարդենիսում. Հայկ Նահապետյան
Պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանության են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականություն, կամ պետական քաղաքականությունը դառնում է տեսարան։ Պոպուլիստների տեսարանները սկզբունքորեն տարբերվում են հին հունական «հաց և տեսարաններ» հայեցակարգից, որի դեպքում քաղաքական գործիչները կամ պետական այրերը հասարակ, ընչաքաղց ժողովրդին կաշառում էին սնունդով՝ հացով, և զվարճացնում էին թատերական տեսարաններով՝ այդ ժողովրդի՝ պլեբոսի աջակցությունը […]
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Սա այն նույն Արգիշտի Քյարամյանն էր, որ 2 ամիս առաջ նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, սակայն կարճ ժամանակ անց՝ պատերազմի ամենաթեժ օրերին, ազատվեց պաշտոնից՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր, որոնց առ այսօր տրամաբանական բացատրություն չի տրվել: Այն ժամանակ Երկիրը պատերազմի ծանր փուլում էր գտնվում, և այդ […]
rossaprimavera.ru-ն «Ինչու՞ են Սյունիքում Հայաստանի սահմանը գծում GPS-ով» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս տարածքային պահանջներ է ներկայացրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև բուն Հայաստանի նկատմամբ: Մասնավորապես, նա շատ է հիշատակել Իրևանի (Երևան) խանությունը, Զանգեզուրը և Սևանը: Դիտարկենք ադրբեջանական կողմի տարածքային պահանջը Սյունիքի (Զանգեզուրի) նկատմամբ: Սյունիքի մարզն ընդհանուր առմամբ ունի […]
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ուզում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2021–ին։ «Չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ»,– գրել է պետական դավաճանության կասկածանքը շալակած մարդը։ Այս առումով մի քանի դիտարկում։ 1․ Թեև Նիկոլը պնդում է, որ իր հրաժարականի պահանջը չարժանացավ […]
Տարբեր հարցազրույցների ժամանակ բազմաթիվ քաղաքագետներ պարբերաբար շեշտում են, որ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում վերջին մեկուկես ամսվա ընթացքում, դուրս է քաղաքագիտական և քաղաքական բոլոր նորմերից ու սկզբունքներից. ընդդիմությունն անընդհատ հայտարարում է, որ պարտված ղեկավարը չի կարող շարունակել կառավարումը, իսկ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով այդ պահանջները, շարունակում է իշխել՝ տեղի ունեցածի մեջ իրենից բացի տարբեր մեղավորներ […]
Ցանկացած քաղաքական ուժ, ով կընդունի Փաշինյանի առաջարկն արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող խորհրդակցություններին մասնակցելու վերաբերյալ, ուղղակի հանցակից է դառնում հայ ժողովրդի դեմ կատարված առնվազն հետևյալ առերևույթ ծանր հանցագործություններին: Այս մասին գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ առանձնացրելով 5 կետ։ «1. հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջարկված հրադադարը մերժելու համար, որն ընդունելու դեպքում Շուշին կմնար մեր […]
Կապիտուլյացիայից հետո ամենամեծ վատությունը, որը կարելի էր անել Հայաստանին, արագ արտահերթ ընտրություններն են։ Դա նշանակում է՝ երկրում առնվազն 3-4 ամիս անիշխանություն՝ գործող խորհրդարանի լուծարում, նախընտրական փուլ, նոր վարչապետի ընտրություն, կառավարության ձևավորում, նոր կառավարության՝ հունի մեջ ընկնել։ Այդ ընթացքում. 1. Ադրբեջանը անելու է այն ամենը ինչը կուզի, գծելու է իրեն հարմար սահմաններ, վերցնելու է բոլոր կարևոր […]
ՀԱՅՐԵՆԻՔ ՍԻՐԵԼ, ՆՇԱՆԱԿՈւՄ Է ԼԻՆԵԼ ՆԱԽԿԻ՞Ն, ԹԱԼԱՆՉԻ՞, ԿՈՌՈւՊՑԻՈՆԵ՞Ր… Հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի։ Ես կասեի նույնիսկ պառակտվել է։ Սովորաբար նման պառակտման ժամանակ քաղաքացիական բախումները դառնում են անխուսափելի։ Սակայն համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանին դա քիչ է հետաքրքրում։ Ժողովրդի բաժանումը տեղի է ունենում արդեն 3 տարի։ Հիմքերը դրվեց այս իշխանությունների կողմից և ի սկզբանե տրվեց […]
«Երկաթը տաք-տաք են ծեծում»։ Ընդդիմությունը կորցրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճիշտ ժամանակը, ու, դրանից օգտվելով, այսօր իշխանությունն է անցել հակահարձակման։ Այսօր ամեն ինչ ընդդիմության դեմ է աշխատում՝ եղանակային պայմանները, իշխանության «ֆեյքերի» նոր թափով գործի լծվելը, ընդդիմության առաջնորդների հանդեպ մեծ թափ ստացած վարկաբեկումները։ Ավելին, Փաշինյանն այնքան հանգիստ է զգում իրեն, որ իր աղանդավորական ընտրազանգվածով պատրաստում է հարձակվելու […]





























