25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կապիտուլյացիայից հետո ամենամեծ վատությունը, որը կարելի էր անել Հայաստանին, արագ արտահերթ ընտրություններն են

Կապիտուլյացիայից հետո ամենամեծ վատությունը, որը կարելի էր անել Հայաստանին, արագ արտահերթ ընտրություններն են։ Դա նշանակում է՝ երկրում առնվազն 3-4 ամիս անիշխանություն՝ գործող խորհրդարանի լուծարում, նախընտրական փուլ, նոր վարչապետի ընտրություն, կառավարության ձևավորում, նոր կառավարության՝ հունի մեջ ընկնել։

Այդ ընթացքում.

1. Ադրբեջանը անելու է այն ամենը ինչը կուզի, գծելու է իրեն հարմար սահմաններ, վերցնելու է բոլոր կարևոր բարձունքները, ճանապարհները և այլն, բանակցելու է արտաքին խաղացողների հետ, ինտենսիվ զարգացնելու է Հայաստանի հետ իր նոր ստացված տարածքները։ Իսկ մենք զբաղված ենք լինելու Փաշինյանի արկածախնդրության բավարարմամբ։

2. Անկայունության նոր ալիքի ֆոնին երկրի տնտեսությունը գահավիժելու է, ֆինանսական, բանկային համակարգի կոլապսը դառնալու է անխուսափելի։

3.Եվ վերջապես, այն պետությունները, որտեղ, անտեսելով covid ռիսկերը անց են կացվել ընտրություններ՝ ունեցել են իրավիճակի կտրուկ ծայրահեղ վատացում և հազարավոր մահեր։ Վրաստանը ամենաթարմ օրինակն է։

Արտահերթ ընտրությունները Հայաստանի ինքնասպանությունն են։

Հ. Գ. Հանրահավաքի մասնակիցների թիվը օրերի ընթացքում պակասել է հիմնականում մեկ պատճառով. առաջին օրերին, ձմռան ցրտին, տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին կտրուկ գործողություններ, ինչը քաղաքական ընդդիմությունը թույլ չի տվել։ Չմոռանանք, ի դեպ, որ վերջին մի քանի շաբաթում երկրի ողջ գիտական, մշակութային, կրթական, հոգևոր, գործարար, իրավական համայնքները պահանջել են ու շարունակում են պահանջել իրեն դեռևս վարչապետ համարող անձի հրաժարականը։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ