10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Թշնամու հետ գործարքի գնացած հանցագործ, որ վրեժ է լուծում սահմանը պահող տղերքից․ Հրապարակ

Թշնամին մտել է Սյունիք եւ մետր առ մետր նվաճելով՝ առանց զենք ու զորքի, առանց կռվի ու իրավական հիմքի, առաջ է գալիս։ Եվ այս իշխանությունը փոխանակ այդ հարցերը լուծելու, ձերբակալում ու մեղադրանքներ է առաջադրում այն մարդկանց, ովքեր փորձում են պաշտպանել իրենց տունը՝ բանակցելով, համոզելով, ուժ ցուցադրելով։ Այն մարդկանց, որոնք փորձում են իրականացնել պետական իշխանության գործառույթները եւ […]

Հանուն ապագայի՝ պետք է «խայտառակության և գահավիժման» թանգարանային անկյուն ունենալ․ 7or.am

Դժվար է ասել՝ հիմա քանիսն են դրա մասին հիշում, բայց անհերքելի փաստ է, որ 2018-ի անարյուն հեղաշրջմամբ իշխանության հասած այս արյունռուշտները, երևի նոր՝ պաշտոնական աթոռներին ու կահույքին անգամ չհարմարված, առաջինը խոսեցին «հեղափոխության թանգարան» ստեղծելու մասին: Հետո, երբ կարծես Հայաստանի պատմության թանգարանն էլ «գրավեցին», այդ խոսակցությունները վերափոխվեցին առանձին «հեղափոխության սրահ» կամ անկյուն ունենալուն: Դրանից հետո, չեմ […]

Գերագույն դավաճանի կողմից շրջանառության մեջ դրված նոր սուտը

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. «Գերագույն դավաճանի կողմից շրջանառության մեջ դրված նոր ՍՈւՏԸ. Սիսիան քաղաքում Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ելույթում կատարեց հերթական «անհավանական բացահայտումը»։ Հայ զինվորների արյան գնով ազատագրված և պաշտպանված Կապանի, Գորիսի բարձունքները, ինչպես նաև Կապան-Գորիս ճանապարհի մի մասը որպես Ադրբեջանին հանձնելու մեղավոր նշանակվեց 2010 թվականին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ […]

Երբ մարդիկ խոսում էին պատերազմի պրոբլեմների մասին, նիկոլական «ազգային ժողովը» դրանց հայտարարեց դավաճան և ժամերի ընթացքում քրեականացրեց «հաղթանակը» կասկածի տակ դնելը

Հայ ժողովրդի հիմնական պրոբլեմներից է դուզ խոսքը չհասկանալը և իր մոտ առաջացող պրոբլեմի լուծման անհրաժեշտությունից խուսափելը, ձևացնելով, թե պրոբլեմը չի տեսնում: Դա հատկանշական է մեզ բոլորիս, բայց հատկապես Ձեզ ենք դիմում՝ նիկոլականներ:   1. Երբ որոշ մարդիկ խոսում էին պատերազմի հետ կապված պրոբլեմների մասին, դրանց նիկոլական «ազգային ժողովը» հայտարարեց դավաճան և ժամերի ընթացքում քրեականացրեց «հաղթանակը» […]

Փաշինյանը դավաճանաբար հանձնում է Հայրենիքը։ Դավաճանությանը մասնակից է նաեւ Գլխավոր Շտաբը

Թուրքը շարունակում է սահմանագծման անվան տակ Հայրենիքից տարածքներ գրավել, իսկ նիկոլահայ ստահակները մարդկանց մեղադրում են անգրագիտության մեջ՝ որ դեմ են տարածքներ հանձնելուն։ Հավաքել եմ բազմիցս հնչեցված փաստարկները սահմանագծման մասին․ – Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չեն եղել հստակ սահմաններ – Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Ադրբեջանական Առաջին Հանրապետության միջեւ չեն եղել հաստատված սահմաններ, նրանք անընդհատ ճշգրտվել […]

Նիկոլ-Ալիև GPS-ը. պետական դավաճանության քարտեզային տեսքը

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից ու Արցախի պետականության հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանն անցել է Հայաստանի սահմաններին: Ըստ «ժողովրդի» վարչապետի՝ Ադրբեջանի հետ հատվող մեր սահմաններն այժմ ճշգրտվում են սովետական քարտեզներով: Նիկոլը նաև GPS-ի միջոցով սահմանների ճշգրտման մասին է խոսում: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում որևէ կետ չկա այն մասին, որ […]

Մինչև կառավարությունը չփոխվի, վստահությունը չվերականգնվի և կայունություն ու կանխատեսելի միջավայր չլինի, անհնար է որևէ ներդրում լինի․ Աուդիտորների պալատի նախագահ

  «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից հետո տնտեսության կրած վնասներին։ Նաիրի Սարգսյանը նկատեց՝ տնտեսության համար յուրաքանչյուր սպառնալիքին, շոկին պետությունը ճիշտ չարձագանքեց։ Մասնագետի խոսքով կառավարությունն ամբողջությամբ անգործության մատնվեց և ձեռնարկեց ցայտնոտային, անհասկանալի քայլեր։ Ցանկացած ներդրող այս ամենը վերլուծում է և հասկանում, որ նման կառավարության հետ […]

2021-ի սկզբին ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է լինելու․ Փաստ

Մասնագետների գնահատմամբ, արդեն 2021 թվականի սկզբին Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու, իսկ 2020 թվականը փակելու ենք աղքատության մակարդակի էական ավելացմամբ: «Ընդհանուր առմամբ, կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում»,- «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը: Վերջին մեկ ամսում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նկատելի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի