18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կորոնավիրուսի տարածումը անպատասխանատու մարդկանց պատճառով էր, մենք ի՞նչ անենք

Վարչապետ Փաշինյանն ուղիղ եթերում, երկար-բարակ խոսելով կորոնավիրուսի դեմ կառավարության քայլերից, մանրամասն կանգ առնելով Իտալիայից եկած վիրուսակիր քաղաքացու օրինակի վրա, հասավ այս «հանճարեղ» մտքին, գրում է Իրավունքը: Այսպես, Իտալիայից եկած քաղաքացու դեպքը նա ներկայացրեց այս երանգներով. նա, լինելով վարակված, այնուամենայնիվ, դիտավորությամբ գնացել-մասնակցել է նշանդրության արարողության ու ռիսկի տակ դրել մյուսների առողջությունը: 

Ուստիեւ, վարչապետը ենթադրում է. «Այսօր մենք քննարկում էինք, եւ ես հարց եմ բարձրացրել, թե աշխարհում կիրառվող կանխարգելիչ միջոցներից որն էր, որ մեզ հնարավորություն կտար կանխարգելել այս դեպքը: Եվ, ըստ էության, մեր քննարկման եզրակացությունն այն էր, որ մեզ հայտնի կամ հնարավոր կանխարգելիչ միջոցառումներից էս դեպքը չէր կանխարգելելու: Կանխարգելելու միակ հնարավորությունը մարդու, անհատի անհատական պատասխանատվությունն է… Այո´, պետական կառավարման մարմինները կարող են բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկել, բայց, եթե մարդը շատ ուզում է այդ միջոցները շրջանցել, ինքը շրջանցելու ձեւը կգտնի…»:

Հասկացա՞ք, թե միտքն ուր է տանում վարչապետը. եթե հանկարծ կորոնավիրուսը ծավալվեց, կառավարությունը մեղք չունի: Դա այդ անպատասխանատու մարդկանց պատճառով էր, մենք ի՞նչ անենք:

Չէ´, այս տրյուկը չի անցնի: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ Իտալիայից եկած քաղաքացու պատմությունը վարչապետը կա´մ չգիտակցելով, կա´մ դիտավորյալ է աղավաղում: Ի՞նչ է նշանակում քաղաքացին շատ էր ուզում նշանադրությանը մասնակցել, եւ գնաց ու բոլորին վարակեց, իսկ պետությունը ոչինչ անելի չէր կարող:

Ո´չ, պետությունը պարզապես պարտավոր էր էն գլխից բոլոր ենթադրյալ վիրուսակիրներին պարզապես մեկուսացներ կարանտինում` երկրի անվտանգությունը պաշտպանելու գերնպատակից ելնելով: Իսկ կարանտինի պարագայում Իտալիայից եկած քաղաքացին, որքան էլ ցանկանար, չէր կարող նշանդերքի գնալ: Ու հիմա, երբ պետական չինովնիկության ձախողումների պատճառով վիրուսը սկսում է Հայաստանում իրեն շատ լավ զգալ, պետք է չէ՞ մեկի վրա մեղքը բարդել ու պատասխանատվությունից թռնել: Ասենք, սա նոր բան չէ, սովորական նիկոլյան ոճ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ