26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի պատմական ժամանակացույցը. Ժամանակ

Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը: Խորհրդակցության սկզբում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի. «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի […]

Հայաստանը՝ ՌԴ-Թուրքիա-Իրան եռանկյունում. շատ մոտ ենք երրորդ համաշխարհայինին. Ժամանակ

Սիրիան վաղուց դարձել է տարածաշրջանային և գլոբալ խաղացողների մրցակցության իսկական թատերաբեմ: Մարդկային տառապանքներին, արյունահեղությանը զուգահեռ այստեղ բախվում են հակամարտությանը ներգրավված տարբեր ազդեցիկ պետությունների ու նրանց դաշնակից խմբավորումների շահերն ու քաղաքական նկրտումները, ու չնայած դիվանագիտական հայտարարություններին՝ այս ուժերի գլխավոր խնդիրն իրականում ոչ թե խաղաղության հաստատումն է Սիրիայում, այլ առաջին հերթին սեփական դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում: Յուրաքանչյուր պետություն, […]

Ի՞նչ սցենար ունի Սերժ Սարգսյանը՝ Խաչատուրովին ու Բաղմանյանին միացնելով. Ժամանակ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելուց մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ: Բաղմանյանի նշանակման մասին մամուլում հրապարակումները հաստատվեցին քիչ առաջ տարածված պաշտոնական տեղեկությամբ: Այդպիսով, Բաղմանյանը հայկական զինված ուժերի գլխավոր շտաբից ազատված եւ ՀԱՊԿ տեղափոխված երկրորդ բարձրաստիճան զինվորականն է՝ Յուրի Խաչատուրովից հետո: Խաչատուրովը, իհարկե, մինչեւ […]

Ազատության հրապարակում նրանք «կփշրեն Նիկոլի գանգը». Ժամանակ

Երեկվա դատական նիստում հրապարակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի անունները։ «Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։ Այս գաղտնալսումները խիստ ուշագրավ են «ծռության» արժեքային կողմնորոշումները […]

Սերժ Սարգսյանը երկու պատասխան ունի. պատերազմ կամ ապակայունացում. Հրապարակ

ՀՀ վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու մտա­դրությունը Սերժ Սարգսյանը երեկ պատճառաբանել է խիստ «համո­զիչ» մի մեկնաբանությամբ. «Սահ­մանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քա­ղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին: Սա մի խնդիր է, որն այս­օր չափազանց կարեւոր է: Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման […]

Սերժ Սարգսյանին կպարտադրե՞ն. Հայկական Ժամանակ

ՀՀԿ-ականները շարունակում են 2018 թվականի վարչա­պետի թեկնածուի անունը չբացահայտել: Սիեւնույն ժա­մանակ նրանք չեն դադարում հայտարարել, որ իրենց համար նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, սրա համար բերում բազում բազմապիսի հիմնավորում­ներ: Ոմանք նույնիսկ նշում են, որ կարող են Սարգսյա­նին՝ անկախ իր կամքից, պարտադրել դառնալ վարչա­պետ: Եվ այնուամենայնիվ, շրջանառության մեջ է նաեւ մի վարկած, համաձայն որի՝ վերջին պահին […]

Երբ շարունակ ինքդ քե´զ ես պարտվում….

Մի քանի տարի առաջ էր… Հանրային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ելույթ ունեցողը, Հայաստանում  մնալու կարեւոր փաստարկներից մեկն էլ երիտասարդներին դիմելով դիտարկեց մեր «տատեր- պապերի գերեզմանները» (բանախոսը մինչ այդ անդրադարձել էր իր իսկ ձեւակերպմամբ` «մեր նախնինների հերոսական անցյալին»), վերջին շարքերում նստած երիտասարդներից մեկը տեղից գրեթե բղավեց` «Ձեզ չի՞ թվում, որ այս պահին զբաղված եք ընդամենը  հայրենասիրական […]

Հայաստանն անցնում է նոր ռեժիմի. Ժամանակ

Ում ուզենք կնշանակենք վարչապետ, իրենց ինչ գործն է, Lragir-ի հետ զրույ­ցում ասում է ՀՀԿ խոսնակ Էդուսւրդ Շարմազանովը՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակ­վելու հնարավորության դեմ ընդդիմադիր մի շարք ուժե­րի հրապարակային, հանրահավաքային պայքարի հավանականության: Հայաստանում այս խնդրի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որն, ըստ էության, անհեթեթ, աբսուրդային է թե’ դասական քաղաքագիտության, թե’ նաեւ հայաստանյան «ռեալպոլիտիկի», թե’ նույնիսկ […]

Սերժ Սարգսյանը «կախեց» Հրայր Թովմասյանին օլիգարխիայի գլխին. Ժամանակ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, որն օրերս հրաժարական տվեց պատգամավորությունից՝ ՍԴ անդամ ընտրվելու համար, հետո նախագահ Գագիկ Հարությունյանին փոխարինելու հեռանկարով: Հարությունյանը, հիշեցնենք, գլխավորելու է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը: Հրայր Թովմասյանի առաջադրումը ՍԴ նախագահի պաշտոնին այդպիսով ամենեւին անսպասելի կամ անակնկալ չէր: Թովմասյանը համարվում է […]

Մոսկվայի ռազմական շանտաժը՝ սթափության ուղերձ Հայաստանին. Ժամանակ

Միջազգային հանրությունը շարունակում է բավական աշխուժորեն քննարկել ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը, մասնավորապես դրա ռազմատենչ բնույթը, թեեւ առ այս իսկապես դժվար է ի վերջո հասկանալ՝ այդ ամենը մուլտիպլիկացիոն բլեֆ էր, թե՞ Պուտինն իսկապես դիմել է ռազմական շանտաժի եւ վերստին արդիականացրել երրորդ համաշխարհային պատերազմի թեման: Իսկ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն է, մի շարք պատճառներից ելնելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի