Սերժ Սարգսյանը երկու պատասխան ունի. պատերազմ կամ ապակայունացում. Հրապարակ
ՀՀ վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու մտադրությունը Սերժ Սարգսյանը երեկ պատճառաբանել է խիստ «համոզիչ» մի մեկնաբանությամբ. «Սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին: Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարեւոր է: Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե, օրինակ, ՀՀԿ քաղաքական դպրոցը, երիտասարդներին կարիերայի խոստումներով հանրապետականացնելը բավարար չեն, որպեսզի նրանք թրծվեն որպես Սերժ Սարգսյանի պատկերացրած քաղաքական առաջնորդներ:
«Սերժ Սարգսյանն այդ հարցազրույցում չի տալիս քաղաքական բացատրություն, թե ինչու Է ինքը վերարտադրվում: Ինքը փորձում Է գտնել այնպիսի արգումենտներ, որոնց պարագայում իր նախկին խոսքը, թե ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին, ինչ-որ ձեւով փորձի հիմնավորել: Հիմա կա երկու հարթություն, մեկը կյանքն Է, որտեղ Սերժ Սարգսյանը խնդիր չի տեսնում՝ հասարակությանը բացատրելու-չբացատրելու առումով: Այսինքն՝ Հայաստանում չկա մշակույթ, որ պետական, քաղաքական գործիչների տված խոսքը մինչեւ վերջ պաշտպանվի, Եւ դրա մեջ ոչ ոք չի խորանալու: Այսօր կարող են այս ասել, վաղն այլ կերպ վարվել, մյուս օրը մեկ այլ բան ասել: Կարող են խոստանալ շատ բաներ ու չանել: Կա բարոյական հարթություն:
Բարոյական հարթության մեջ հետեւում են, որ քաղաքական գործչի, երկրի առաջին դեմքի հայտարարություններն ինչ-որ չափով բարոյական հարթության մեջ համապատասխանեն այն գործողություններին, որոնք ինքն ապացուցել է կյանքով: Այստեղ Սերժ Սարգսյանը խնդիր ունի: Ինքը հստակ բան է ասել եւ այն բացատրելու խնդիր ունի: Հիմա Սերժ Սարգսյանը փորձում է գտնել արգումենտներ՝ բացատրության համար, չի գտնում: Մատաղ սերնդին գիտելիքներ փոխանցելու համար պետք չէ դառնալ վարչապետ: Ես էլ եմ մատաղ սերնդին իմ փորձը փոխանցում համալսարաններում: Եթե դա կառավարման փորձ է, ապա այն կարելի է փոխանցել քաղաքական դպրոցներում, քաղաքական գործիչների հետ հանդիպումների միջոցով եւ այլն: Դրա համար անհրաժեշտ չէ պաշտոն, եւ այդ բացատրությունն էլ քաղաքագիտությունից դուրս է»,- ասաց Արամ Կարապետյանը:
Անդրադառնալով 2015թ. սահմանադրական փոփոխություններին՝ Արամ Կարապետյանը նշում Է, որ այն ժամանակ Էլ երեւում Էր, որ վիճակն ավելի Է բարդանալու: «Շատ ներողություն, բայց ես այն ժամանակ Էլ ասում Էի՝ բարդակն ավելանալու Է: Եվ իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն Էլ Է ասում, որ այդ փոփոխությունները ստեղծել են դժվարություններ, խառնաշփոթություն: Հիմա ինքն ուզում Է արհեստականորեն սրել իրավիճակը, ժիրայր Սեֆիլյանին տրված պատժաչափը իրավիճակն արհեստականորեն սրելու պայման է: Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու բարոյական բացատրությունը կարող է լինել կամ պատերազմը, որ ռիսկային Է, կամ Հայաստանում իրավիճակի ինչ-որ առումով սրումը:
Սերժ Սարգսյանը փորձում է բացատրել, որ այս երկու հանգամանքներն են ստիպում իրեն հետ գալ:
Եթե վիճակն արհեստականորեն չի սրվում, ուրեմն Սերժ Սարգսյանի բացատրություն Էլ չի անցնում թե դրսում, թե’ ներսում»,- ասաց Արամ Կարապետյանը:
Ինչ պետք Է անեն տարիների ընթացքում բեկորների բաժանված քաղաքական ակտիվ կյանքից դուրս մղված ընդդիմադիր nւժերը, որոնք այսօր Էլ Սերժ Սարգսյանի՝ իշխանության վերարտադրության դեմ պայքարի հարցում տարբեր պատկերացումներ ունեն: Արամ Կարապետյանը նշեց ընդդիմությունն այս օրերին խորհրդատվություններ Է անցկացնում, որին մասնակցում Է նաեւ ինքը: «Եկեք հստակ հասկանանք մի բան. եթե երկու անգամ պետք Է միտինգ անենք, հետո մարդիկ տուն գնան եւ մոռանան, ավելի լավ է, որ չանենք:
Դա ավելի Է օգնում իշխանություններին: Դրա համար ես կողմնակից եմ լուրջ պատրաստության՝ ֆինանսական, արտաքին քաղաքական, կազմակերպչական: Նույնիսկ ժամանակն Է, որ մտածենք մեկ ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին: Սեֆիլյանենց դատը, պատժաչափը լուրջ խնդիրներ են, որոնց դեմ պետք է բողոքենք: Բայց պայքարի համար պետք Է լուրջ նախապատրաստվել, որ հերթական անգամ չընկնեն իշխանության ծուղակը:
Իշխանությունը կատալիզատորի դեր է կատարում, մենք փողոց ենք դուր գալիս, ոչ մի բան չի ստացվում, հիասթափությունն աճում Է, արտագաղթն ավելանում Է, դրսում ասում են՝ տեսնում եք, ոչ մի բան չի ստացվում: Ես դրան կատեգորիկ դեմ եմ եւ իմ կարծիքն արտահայտում եմ իմ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»,- ասաց Արամ Կարապետյանը