26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Պետականությունը չի կարող պատանդ մնալ Մարտի 1-ի ողբերգությանը

ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը «Հայելու առաջ» հաղորդման եթերում  անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իր և Նիկոլ Փաշինյանի միջև կապի վերաբերյալ հոդվածին, ասել է․ «Տեր-Պետրոսյանը հստակ ասում է,այն է, որ ՀԱԿ –ը այսպես կոչված հեղափոխության  մասնակից չէ: Սա պետք է արձանագրել, որովհետև անընդհատ պետք է վերադառնալ այս օրերին և հիշել, մանավանդ, որքան տեղյակ եմ, հենց […]

Նիկոլ Փաշինյանը մարում է Ծառուկյանի պարտքը. 168 Ժամ

Իշխանափոխության օրերին Գագիկ Ծառուկյանը կանգնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության կողքին. ինչպես իրենք են ասում, հեղափոխականներին մեքենաներով ջուր էին մատակարարում, ակտիվորեն մասնակցում էին բողոքի ակցիաներին։ Նաև Ծառուկյանի աջակցությամբ Փաշինյանը եկավ իշխանության։ Այդ աջակցությունն արտահայտվեց՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ՝ խորհրդարանից դուրս։ Ու հիմա եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը։ Օրերս կառավարությունը որոշեց հայկական ցեմենտ արտադրողներին, որոնցից ամենախոշորը, թերևս, […]

Ցտեսություն կոռուպցիա, բարեւ կոռուպցիա. Փաստ

Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա: Հայտարարում էին ամենաբարձր մակարդակով: Որպես հիմնավորում նշում էին, որ իրենք կոռումպացված չեն, հետեւաբար կոռուպցիան զրկվել է կազմակերպչական այն ձեւից, որ ուներ նախկինում: Որոշ ժամանակ անց, երբ միջին եւ ցածր օղակների մակարդակով տեղի էին ունենում կոռուպցիոն սկանդալներ, իշխանությունները զարմանում ու զայրանում էին, թե ինչպես են ոմանք […]

Մարտի 2-ի պետությունը

Բոլոր ժողովուրդներն ունենում են ցավոտ թեմաներ, ողբերգական դրվագներ։ Փորձությունից թրծված և ամրացած են դուրս գալիս ու որպես հասարակություն կայանում են նրանք, որոնք կարողանում են բաց խոսել խնդիրների մասին, անցնել դժվար խոսակցության փուլը, վերլուծել ու հասկանալ կատարվածի արմատները։ Այդ պրոցեսի արդյունքում է հասունանում հասարակության՝ նոր ողբերգություններ թույլ չտալու ունակությունը։ Մենք ունեցել ենք մարտի 1: Սա փաստ […]

Հորդորում եմ կատարել այդ համարձակ քայլը. Արցախի նախկին վարչապետի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Հորդորում եմ կատարել տնտեսության զարգացման այդ համարձակ քայլը. բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին   Մեծարգո ՛ պարոն Վարչապետ Հայաստանի Հանրապետության ընդհանուր պետական պարտքի, հատկապես արտաքին պարտքի կրճատման վերաբերյալ ու, մասնավորապես, ապագա սերունդների հաշվին պարտքի կուտակման հարցի շուրջ մամուլում և փորձագիտական շրջանակներում վերջերս տեղի ունեցող քննարկումները համարում եմ անընդունելի: Կարծում եմ՝ այդ մոտեցումները հոռետեսական են […]

Նիկոլ Փաշինյա՞նը, Ուինսթոն Չերչի՞լը, Շարլ Դը Գո՞լը, թե՞ Հովհաննես Թումանյանը

Քաղաքականության մեջ հաճախ է հանդիպում, երբ քաղաքական գործիչները սկզբում մի հայտարարություն են անում, ապա լրիվ ուրիշ քայլ: Այսպիսին էին Ուինսթոն Չերչիլը, Շարլ Դը Գոլը: Այս տրամաբանության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դասական քաղաքական գործիչ է, միայն թե Փաշինյանի հերոսը կարծես թե Հովհաննես Թումանյանն է:  Մինչեւ իշխանության գալը նա կենաց մահու կռիվ էր տալիս տեսախցիկների ու կարմիր […]

Առավել քան տարակուսելի է կառավարության մտադրությունը՝ 30%-ով կրճատել մարզպետարանների հաստիքները. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4): Գյուղատնտեսություն Արձանագրում ենք, որ ծրագրի այս մասը նախորդ կառավարության որդեգրած մոտեցումների շարունակությունն է. գյուղատնտեսության արդյունավետության բարձրացում, աջակցության տրամադրում գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտներին (մանավանդ՝ փոքր տնային տնտեսություններին և կոոպերատիվներին), սուբսիդավորման մեխանիզմների հասցեականության ավելացում […]

Լագերֆելդի կատուն հիմա ձեզանից հայտնի նյուսմեյքեր է: Ու ի՞նչ. Աշոտյանը՝ Փաշինյանին

Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ: Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանն վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցությունների օբյեկտի: Իհարկե, մեկ […]

Մահը Երևանի կամուրջներին է օրվա բոլոր ժամերին

Կյանքի հետ գոյության պայքարում հոգեպես պարտվածների համար մահը փրկություն է, ուստի, թվացյալ փրկության միակ «անսխալ» ճանապարհը ինքնասպանությունն է: Անսխալ, որովհետև կամրջից նետվելուց հետո ողջ մնալու հավանականությունը շատ քիչ է: Ինքնասպանության դեպքերը տարեց-տարի աճում են. սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, ֆինանսական՝ վարկային անել պատմություները շատերին հասցնում են ինքնասպանության: Յուրքանչյուր ողբերգական դեպքից հետո հասարակության շրջանում բարձրանում են անպատասխան ինչու-ներն […]

Տիկին Համեստը՝ «գլխավոր սիրուհին», պարզեց, որ եթե Մարտի մեկը չբացահայտվի ՝ կովերը չեն բազմանա, թոռնիկների ապագան խորտակված կլինի

Երբ 2018թ. մարտ-ապրիլին տեղի էր ունենում իրադարձություն, որը հետագայում անվանեցին «թավշյա, ոչ բռնի, փոխադարձ սիրո և այլն հեղափոխություն», հասարակական տրամադրություններում գոյություն չուներ Մարտի 1-ի հարց: Իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի , թեկուզ արժանապատիվ, ձեռքը դնելով խղճին, կհամաձայնվի այս պնդման հետ՝ չկար Մարտի 1-ի բացահայտման հասարակական պահանջ: Իրադարձությունների ծավալման սկզբում բարձրացնել այս խնդիրը , նշանակում էր «գործը պռավալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի