14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Շատ ծանր տնտեսական վիճակ է մեզ սպասվում, քան այսօր կա. տնտեսագիտության դոկտոր

«Հայաստանի հանրապետության ներկայիս տնտեսությունը ապրում է ոչ լավագույն պահերը: Իհարկե, այնչի կարելի որակել դեռեւս կոլապսային (չնայած մոտ է դրան), բայց տնտեսության վիճակը իսկապես շատծանր է: Ինչու եմ ասում, որ այն դեռ կոլապսային չի կարելի որակել, որովհետեւ հայ ժողովուրդըամենածայրահեղ դժվար իրավիճակում էլ ուզում է փնտրել ելքեր: Եվ մենք հիմա հենց այդ տիրույթում ենքգտնվում, փորձում ենք ելքեր գտել: Թե որքանով դա մեզ կհաջողվի, դժվար է կանխատեսել»: «Իրավունքի» հետ զրույցում,  անդրադառնալով  տնտեսության ներկայիս    իրավիճակին եւ առկա   խնդիրներին, նման կարծիքհայտնեց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր   Վարդան Բոստանջյանը` հավելելով. – Որովհետեւ խոշոր հաշվով կարծես ոչինչ չի ստացվումկառավարության մոտ՝ տնտեսության վիճակը բարելավելու առումով: Հեղափոխության գաղափարն էլ, որը օգտագործում ենորոշ չհասկացողների համար, որպեսզի դրա վրա  ուրախանան, շատ արագ մաշվեց, դադարեց աշխատել: Այսինքն, այլեւսժողովրդին հեղափոխություն ասելով, սնելն անհնար է  դարձել: Տնտեսական հեղափոխություն հասկացությունն էլ, որպեսայդպիսին, դուրս է հանված շրջանառությունից:  Առավել եւս, որբոլոր վիճակագրական (եւ ոչ միայն) ցուցանիշները խոսում են այնմասին, որ տնտեսական առումով,  որպես այդպիսին, առաջընթաց չկա:  Իսկ ժողովրդին ուղղակի խոստումներ հրամցնելը այլեւ սապարդյուն է: Ժողովուրդը հարցնում է, թե իրենց ասած հեղափոխությունից հետո որքանո՞վ է բարձրացել աշխատավարձը, որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել, որքանո՞վ են ավելացել մարդկանց եկամուտները, որքանո՞վ` սպառման մակարդակը եւայլն: Իսկ այսօր, ավելին ասեմ, առաջին  անհրաժեշտության սննդամթերքների թանկացման,  գնողունակ պահանջարկի պակասի  պարագայում իսկապես  սոցիալ-տնտեսական վիճակը լավ չէ:  Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել:  Իսկ այսօր ամենացավալին այն է, որ չի երեւում հեռանկար, որ որեւէ ձեւով,  որեւէ ոլորտում քայլ է կատարվելու՝ առաջիկայում տնտեսությունըզարգացնելու համար: – Այսպես ո՞ւր ենք հասնելու: – Շատ ծանր տնտեսական վիճակ է մեզ սպասվում, քան այսօր կա, եթե օր առաջ հստակ քայլեր չկատարվեն: Խոշոր  հաշվով, հասարակությունը միշտ լավ, թե վատ գտնվում է պահանջարկի եւառաջարկի հարաբերակցության դաշտում:  Իսկ եթե այդ դաշտը, այդհարաբերակցությունը սկսվում է վտանգվել, դրանից առաջինհերթին վտանգվում է  քաղաքացու վաղվա օրը: Հիմա մենք գտնվումենք նման իրավիճակում: Բոլոր դեպքերում այն բոլոր բացասական միտումները,  որոնք այսօր նկատելի են, ըստ էության, կարծես թեշարունակվում են ընթանալ: Ավելին, անգամ  կասեցման քայլեր չեն երեւում:  Մտածում էին, թե ներդրումային ակտիվացման ռեժիմովկկարողանան որոշակիորեն տնտեսական խնդիրներ  լուծել,  բայց դրան զուգահեռ տեղի ունեցան այնպիսի ցնցումներ,  որ հակառակ էֆեկտին են բերում: Օրինակ,  վերցնենք դատական համակարգի վրա ճնշումները, որը ոչ միայն  տարօրինակ է, այլեւ  ծանր  սպասելիքներ է առաջացնում: Էլ չեմ խոսում օրենսդիրի մասին, որը կարծես սեփականաշնորհված ռեժիմով կատարում էիշխանության բոլոր պահանջները:  Այնտեղ հնարավոր չէ որեւէ իմաստավոր քայլ իրականացնել, եթե դրանդեմ է իշխանությունը: Այսինքն` դուրս է գալիս, որ այսօր կառավարությունն է միայն դոմինանտ, մնացածը՝օրենսդիր, դատական համակարգը փորձում են ծառայեցնել միայն իշխանության քմահաճույքներին: Եվ նմանպայմաններում բնական է, որ ցանկացած որոշումն արդեն  կայացնում է մեկ անձ` գործադիրը: Իսկ կյանքը մեզցույց չի տվել դեռ, թե որոշումներն այդ մեկ անձը, տվյալ դեպքում՝  իշխանության ղեկավարն արդյոք ճի՞շտ էկայացնում: – Այսինքն, ներդրողների էլ չսպասե՞նք: – Ներդրումները տնտեսագիտության, տնտեսականհարաբերությունների մեջ ամենանուրբ ինստիտուտն է: Այն ենթադրում է մեծ կապիտալի, ֆինանսական մեծ միջոցների նետում դեպի գործունեություն: Այդգործունեությունը,  բնականաբար, ներդրում իրականացնողին պետք է երաշխավորի հետագայում շահույթ: Սակայն ներդրողը այդ  առումով արդեն  […]

Փաշինյանի` նախկիններին բոմժացնելու ուտոպիստական ծրագիրը

Հունիսի 16-ին, ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հինգերորդ համագումարում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայսատանում իր իշխանության օրոք բացված նոր աշխատատեղերին, նկատեց, որ դրանց մեջ մեծ թիվ են կազմում, այսպես ասած ֆեյքերը, որոնք սոցցանցերում խիստ քննադատության են ենթարկում գործող իշխանություններին, իսկ YouTube-ում էլ դիսլայքում վերջինիս վերաբերող նյութերը… Որքան նկատում եմ, այս մեկ տարվա մեջ […]

Պատրա՞ստ եք հրաժարական տալ, եթե Վահե Գրիգորյանը խախտի պահանջը. բաց հարցեր՝ Արարատ Միրզոյանին. 168.am

168.am-ի այս հերթական, բայց խիստ կարևոր նյութն իր կառուցվածքով, թերևս, տարբերվում է մնացած բոլոր հրապարակումներից, սակայն Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության բազմաչարչար և ըստ երևույթին վերջապես ավարտվող գործընթացի նախօրեին շատ կցանկանայինք պարզապես ստանալ մեզ և, վստահ ենք, հանրապետության իրավագիտակից քաղաքացիների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետաքրքրող՝ ստորև բերվող հարցերի պատասխաններն անձամբ Արարատ Միրզոյանից, […]

Հեղափոխության առաջնորդից դեպի ամբաստանյալի աթոռ. Եգիպտոսի նախկին նախագահի օրինակը

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան հանրագրում նշել է. «Այսօր մի քանի հիացական ստատուսներ հանդիպեցին Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատարանի դահլիճում հանկարծամահ լինելու մասին… Ակնհայտ էր, սակայն, որ շատերը նշելով «Եգիպտոսի նախկին նախագահ», այդ մարդու մասին գիտեն հենց այդքանը։ Մինչդեռ Մուրսին երկար տարիներ հանդիսացել է Եգիպտոսի մուբարաքյան ռեժիմին ընդդիմադիր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կարկառուն գործիչներից մեկը, ում […]

Տրագիկոմեդիայի բեմադրող ռեժիսորը Նիկոլ Փաշինյանն է, երկրորդական պլանի դերակատարը` Արմեն Սարգսյանը

Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում Բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան Գլխավոր դերակատար` Վահե Գրիգորյան Երկրորդական պլանի դերակատար` Արմեն Սարգսյան Զանգվածային տեսարաններ` «Իմ քայլը» խմբակցություն Դեռևս անհայտ դերակատարում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորի թեկնածությունը։ Ավելի քան համոզված եմ, որ Վահե Գրիգորյանը կընտրվի եւ սրանով կավարտվի […]

Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Փաստ

Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի եւ նախագահ Արմեն Սարգսյանի լարված հարաբերությունները: Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով,որ հեղափոխությոնը Տեր-Պետրոսյանին վերադարձնելու համար չէր, եւ ժողովուրդը չի հասկանա իրենց։ […]

Միֆերը հօդս են ցնդում: Շարունակվող բռնության կոչերը կարող են բերել արյունալի ներքին հակամարտության

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօորեն Արա Վարդանյանը գրում է․ «Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող փոփոխությունները հասկանալու համար նախ պետք է ճիշտ գնահատական տալ կատարվածին։ ի՞նչ է տեղի ունեցել անցած տարի՝ հեղափոխություն, իշխանափոխություն, թե իշխանության զավթում։  Տարիների ընթացքում Հայաստանում տարբեր անհատների, կուսակցությունների, տարատեսակ ոլորտների “պաշտպանների” և ՀԿ -ների կողմից իրականացվում էր իշխանության հանդեպ ատելության քարոզ։ Մեր […]

Ովքե՞ր են իրականում ղեկավարում Հայաստանը. Alternativ.am

Alternativ.am-ը գրում է․ Հայտնի է, որ մայիսի 19-ին՝ ժամը 18։33-ին, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վաղը` ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։Նույն օրը՝ երեկոյան, 168.am-ի հաղորդած տեղեկատվության համաձայն, Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Հայաստանում Եվրամիության հանձնակատար Պյոտր Սվիտալսկին մասնավոր հանդիպում էին ունեցել Հյուսիսային պողոտայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի