05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխության առաջնորդից դեպի ամբաստանյալի աթոռ. Եգիպտոսի նախկին նախագահի օրինակը

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան հանրագրում նշել է.

«Այսօր մի քանի հիացական ստատուսներ հանդիպեցին Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի դատարանի դահլիճում հանկարծամահ լինելու մասին…

Ակնհայտ էր, սակայն, որ շատերը նշելով «Եգիպտոսի նախկին նախագահ», այդ մարդու մասին գիտեն հենց այդքանը։

Մինչդեռ Մուրսին երկար տարիներ հանդիսացել է Եգիպտոսի մուբարաքյան ռեժիմին ընդդիմադիր «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կարկառուն գործիչներից մեկը, ում հաջողվեց 2012 թվականի հեղափոխությունից հետո դառնալ երկրի առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը։

Նախագահի պաշտոնը զբաղեցնելու մեկ տարվա ընթացքում Մուրսին աչքի ընկավ Իսրայելի հետ հաշտության քաղաքականությամբ, որն ավարտվեց Գազայի հատվածի արաբների ու Իսրայելի կոնֆլիկտի սրացմամբ։ Ներքին կյանքում Մուրսին ձեռնամուխ եղավ երկրի դատական համակարգի դերի նվազեցմանը, մասնավորապես ընդունեց սահմանադրական հռչակագիր, որով դատարաններն արդեն չէին կարող լուծարել պարլամենտի վերին պալատն ու Սահմանադրական ասամբլեան, և որն օժտում էր նախագահին «հեղափոխության պաշտպանությանն ուղղված» այնպիսի հրամանագրեր արձակելու իրավունքով, որոնք դատարանները չէին կարող այլևս բեկանել։

Մուրսին հայտնվեց քննադատության կենտրոնում իշխանությունն ուզուրպացնելու համար։ Այս ամենին զուգահեռ նրա վարած կադրային քաղաքականությունն ու տնտեսական անկումը հանգեցրեցին նրա հասարակական վստահության անկմանը, ապա նաև իշխանության տապալմանը…

Հետո արդեն նա հայտնվեց ամբաստանյալի աթոռին մեղադրանքների մի ամբողջ շարանով, իսկ այսօր էլ… դե այսօր էլ հասցրեց մեղավոր չճանաչվել»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ