22 Օգոստոսի, Հինգշաբթի, 2019

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

“Հալեպն այրվում է, մինչ մենք ջութակ ենք նվագում”. սթափության կոչ համայն հայությանը

image_424

Շուրջ երկու տարի աշխարհասփյուռ հայությունը հետեւում է Սիրիայում ընթացող քաղաքացիական դաժան պատերազմին` խորապես ցավելով եւ մտահոգվելով մեր հայրենակիցների անվտանգության եւ գոյատեւման համար: Ցավոք, մի քանի տասնյակ անմեղ հայեր են սպանվել կամ վիրավորվել հրազենային կրակոցներից եւ ռմբակոծություններից, իսկ շատերն է` առեւանգվել: Հայկական տներ, եկեղեցիներ ու դպրոցներ են թալանվել, վնասվել կամ այրվել: Հազարավոր ընտանիքներ իրենց կյանքը փրկելու համար խուճապահար փախել են Հայաստան կամ հարեւան այլ երկրներ: Երբ վերջին ամիսներին իրավիճակը […]

ԲՀԿ-ի մարտավարական քայլը

image_836

“Մարդիկ, որոնք այս կամ այն բնագավառից մուտք են գործել քաղաքականություն, նախ պետք է փորձեն խորամուխ լինել քաղաքագիտական հարցերի մեջ, որովհետեւ իշխանության  ձեւի փոփոխությունը գուցե եւ անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է համակարգային փոփոխությունների հասնելու ճանապարհին”, -Henaran.am-ի  հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ասել է ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: “Իշխանության […]

Օսկանյանական դիլետանտիզմն ըստ Շարմազանովի

image_1261

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս հերթական քննադատությունն է արտահայտել ՀՀ իշխանությունների հասցեին` արտաքին քաղաքականության վերաբերյալ: Արդյո՞ք այդ քննադատություններն առարկայական են, թե ներքաղաքական տիրույթում են ու էժանագին պոպուլիզմ:  “Օսկանյանը, “զարմանքով արձանագրում է” եւ չի հասկանում ներկայիս ԱԳ նախարարի` ասիական, աֆրիկյան եւ լատինամերիկյան այցերի կարեւորությունը: Իհարկե “անհասկանալի” կլինի, քանզի իր պաշտոնավարման […]

Բռնության ենթարկված կանայք կարող են պաշտպանել իրենց

image_1327

Կանանց նկատմամբ իրականացվող հոգեբանական և ֆիզիկական բռնությունների միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Եվա Ասրիբաբայանը: Սեռական բռնությունները ևս մեզ մոտ հազվադեպ չեն: Կարծրատիպ կա, որ սեռական բռնությունները կիրառվում են միայն անբարո կանանց նկատմամբ, սակայն դա այդպես չէ: Հոգեբանի խոսքով՝ ոչ մի կին դրանից ապահովագրված չէ: […]

Հայ-ամերիկյան հարաբերությունները եղել են ու կմնան մտերիմ. Ռ Կիրակոսյան

image_1338

“Որպես ընտրող ես կցանկանայի առաջին հերթին նշել, որ ես դեմոկրատ եմ եւ աջակցում եմ Օբամային”,-հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը լրագրողների հետ հադիպմանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների` Կովկասի վրա ազդեցությանը: “Ինչպես Հայաստանում, ԱՄՆ-ում դա  եւս ընտրություն է անհատների` Օբամայի եւ Ռոմնիի  միջեւ, սակայն ի հակադրություն Հայաստանի` այն նաեւ ընտրություն է քաղաքական կուրսերի միջեւ: Այսինքն, […]

Նիկոլը բացառում է, Լեւոնը`ակնարկում. ՀԱԿ-ի բախտորոշ ընտրությունը

image_1514

                    ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բացառում է  որեւէ մակարդակում ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համագործակցության հնարավորությունը: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Մեր` հնարավոր համարո՞ ւմ եք ՀԱԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանին միջեւ համագործակցությունը նախագահական ընտրությունների նախաշեմին […]

Ո՛չ Օբաման, ո՛չ էլ Ռոմնին արժանի չեն ամերիկահայերի ձայներին

image_1572

Հայաստան կատարած իմ վերջին ուղեւորության ընթացքում, լրագրողները հաճախ էին ինձ հարցնում, թե Միացյալ Նահանգների նախագահի ո՞ր թեկնածուին եմ ձայն տալու նոյեմբերի 6-ի ընտրություններում: Իմ պատասխանը հստակ էր եւ միանշանակ` ես քվե չեմ տալու ո՛չ նախագահ Օբամային, եւ ո՛չ էլ նահանգապետ Ռոմնիին: Վերադառնալով Միացյալ Նահանգներ, ես ուրախությամբ իմացա, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը միեւնույն որոշումն էր […]

Մերձավոր Արեւելքի հայերի ապագան հուսադրող չէ. Գ. Հարությունյան

image_1679

Սիրիայում իսկական պատերազմ է ընթանում, որն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է “Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա կարծիքով` սիրիական ճգնաժամում որպես ընդդիմություն հանդես են գալիս Եվրոպան, ԱՄՆ-ը, եւ առաջին հերթին, Թուրքիան, իշխանությանն աջակցում են Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը: Նա հատկապես կարեւորեց Թուրքիայի գործոնը` նշելով, […]

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրենք չընդունվեց, քանի որ ֆրանսահայ լոբբին սխալ աշխատեց. Ա Գրիգորյան

image_2142

Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր` հոկտեմբերի 12-ին, հանդիպում ունեցավ լրագրողների հետ: “Ադրբեջանը հայտարարեց, թե Սլովակիայում չի գործում ցեղասպանության ժխտման մասին օրենք այն դեպքում, երբ այդ օրենքը գործում է: Դրանով նա  մեզ շատ օգնեց: Սակայն Թուրքիան վերջին շրջանում ցեղասպանության առումով հետաքրքիր դիրքորոշում ունի` այն անտեսում եւ լռության է մատնում ցեղասպանության ժխտման մասին օրենքը”,-նշեց […]

Արաբագետ. Թուրքիայում ինքնաթիռի հարկադիր վայրէջքը Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն է

image_2156

“Ռուսաստանից Սիրիա թռչող քաղաքացիական ինքնաթիռը ստիպողաբար Անկարայում իջեցնելու եւ խուզարկելու փաստը թուրք-սիրիական հակամարտության տրամաբանական շարունակությունն է”,- մեկնաբանելով Անկարայի օդանավակայանում, Ռուսաստանից Սիրիա թռչող ինքնաթիռին հարկադիր վայրէջքին դրդելու թուրքական իշխանությունների քայլը, Henaran.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Արաբագետ Ա. Պետրոսյանի համոզմամբ, տեղի ունեցած միջադեպը եւ դրան նախորդած իրադարձությունները, մասնավորապես` թուրք-սիրիական սահմանային բախումները, փոխկապակցված են: “Սիրիական ինքնաթիռը կանգնեցնելը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

Ամենաընթերցված