28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Արցախը «դուխով» վարի տվողներից այլ որոշում սպասել չէր կարելի

Տեսակների` թուլակամության եւ կամքի, պատասխանատվությունից «փախնելու» եւ պատասխանատվության, թուլամտության եւ բանիմացության, թուլության եւ ուժի, պոպուլիզմի եւ պրագմատիզմի, հողեր հանձնողների եւ ազատագրողների անհաշտ պայքարում ինքնակոչ «իշխանությունը» հերթական պյուռոսյան «հաղթանակն» արձանագրեց։ Նիկոլի գրպանային դատարանը՝ ալամ աշխարհի «ամենաարդար» դատավորի (անունն էլ չեմ ուզում տալ) «նախագահությամբ», ինչպես եւ սպասվում էր, ապօրինաբար բեկանեց Արցախի նախագահների միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու […]

Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր

Արդյո՞ք պետության շահը և իշխանության շահը նույնական են, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է առաջնային։ Հարցը թվում է հռետորական, որովհետև որոշումները միշտ ընդունում է տվյալ պահի իշխանությունը, և, բնականաբար, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Իսկ երբ իշխանությունն անձնավորված է և որոշումներն ընդունում է մեկ անձ, ապա հարցադրումը ավելի խիստ  կարող է դառնալ՝ մեր դեպքում․ […]

Ինչո՞ւ չի փոխվում: Փաշինյանն է միանձնյա որոշում՝ ում բռնել, միայն նրանք են օլիգարխ, ում վրա մատը կդնի Փաշինյանը. Հրապարակ

Երևանի քաղաքապետերը չփո­փոխվող բաների շարքում երկրորդն են: Տեսեք, նույն հարցի հետ կապված՝ նույն բովանդակությամբ նամակներ ենք գրել Երևանի վերջին երկու քաղաքապետերին: Երկուսից էլ ուղիղ էջուկեսանոց պատասխան ենք ստա­ցել, ճիշտ նույն պատասխանը՝ առանց մեկ ստորակետի տարբերության: Մեր խնդրանքին՝ թույլ տալ շենքի բակում կառուցված ավտոտնակների միջև եղած տարածքը երկու կողմից ցանկապատել և մեքենան այնտեղ կանգնեցնել, թե Տարոն […]

«․․․Ծնոտդ կպոկեմ․․․, արա նստի տեղդ, չաթլախ, ․․․-ի տիրու մերը, բոմժ, չխաբնվեք ». Հայհոյաստան ասելիս

Փողոցով քայլում ես, կողքիցդ հեռախոսներն ականջներին դրած տարբեր տարիքի տղամարդիկ են անցնում․ «․․․հա, ցավդ տանեմ, ինձի յա էտի պետք։ Հա, էդ ․․․ի տղուն ասա , որ որդե բռնել եմ մաման ․․․, հա կյանքիդ մեռնեմ» և այլն։ Երբեմն նույնպես  տարբեր  տարիքի կանայք են անցնում՝ հեռախոսներն ականջներին․ « ․․․խի՞, աղջի էտի խի՞ ա ըտենց անում, էդ լիրբը, […]

Սահուն անցում են կատարելու «խաղաղության անհրաժեշտությանը» ու դանդաղորեն կամ արագ, կախված դիմադրության չափից, «կիրթ» մարդկանց հետ «քիրվայական» փաստաթուղթ ընդունեն

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մի ուղերձ ուներ՝ Արցախին որպես բեռ մի վերաբերվեք, Արցախը արժեք է։ 1998֊ին նա այս ուղերձի կարիքը չուներ, իշխանության մեջ կային հզոր համախոհներ հանձինս Վազգեն Սարգսյանի, ովքեր թույլ չտվեցին Արցախին որպես բեռ վերաբերվել։ Այժմ իշխանության մեջ համախոհներ չկան, զանգվածների մի մասն էլ աջակցում է նրանց, ում «Արցախի» բնակչությունը չի ընտրել»։ Պարզ է, չէ՞, […]

«Բա խի՞ գլուխդ տանը չես մոռացել» …. «Մեր տհաս իշխանավորներին այդպիսի բարդ մտքեր չեն այցելում»

«Ճշտով. Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը: Ի՞նչ է նշանակում «թյուրիմացություն է եղել նիստին»: Վաղը մյուս օր կարող ա մի հատ էլ հակահայկական բանաձևի տակ քվեարկել թյուրիմացաբար: Երկրորդ դասարանում որ ասում էին «բա խի՞ գլուխդ տանը չես մոռացել», լրիվ էդ վիճակն ա: Հ.Գ. Ըստ էության էս տղեն ազգային անվտանգության սպառնալիք է»: Այս մասին գրել է […]

Վահե Գրիգորյանի արարքները չպիտի անհետևանք մնան. Գոռ Հովհաննիսյան. Փաստինֆո

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորի՝ Սահմանադրական դրույթների յուրօրինակ մեկնաբանության վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը: -Ինչպե՞ս եք գնահատում Վահե Գրիգորյանի ելույթը այն մասին, որ ներկա պահին որպես ՍԴ միակ դատավոր՝ ինքը ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունները։ -Այդ հայտարարությունը վերին աստիճանի անլուրջ ու պրիմիտիվ էր, իսկ իրավաբանական տեսանկյունից՝ բացարձակ անգրագետ։ Այդ հայտարարությունը վկայում է նաև […]

Իդիոտիզմ… ո՞ւր է կորել 60 միլիոնը. 168 Ժամ

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հակված չէ հավատալու, որ Երևանի քաղաքային իշխանությունը մաքուր ձեռքերով է աշխատում։ Նա այս համոզումն ունի, որովհետև ինքնուրույնաբար փոքրիկ հետաքննություն է արել գնումերից մեկի մասով և բացահայտել է խիստ կասկածելի գործարք՝ տպավորիչ թվերով: Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից մեկ անձից գնում իրականացնելու միջոցով քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված թվով 5 «Կամազ» […]

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Փաստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը մասնավորապես նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա […]

Այս իրավաբանի դիպլոմով մարդիկ աղա՞նդ են, թե՞ դավադիրներ․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Այն բանից հետո երբ Վահե Գրիգորյանը մեկնաբանելով Սահամանդրությունը ինքնահռչակեց իրեն Սահմանդրական դատարանի նախագահ, Իրավաբանական ֆակուլտետ ավարտած մի շարք անձինք՝ «Իմ քայլ»ի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյան, նախկին դատավոր Պարգև Օհանյան և այլն, նրա հետևից սահմանդրության գրիգորյանական մեկնաբանությունը որպես վերջին ճշմարտություն ճանաչեցին և իրենց կողմից էլ հռչակեցին Գրիգորյանին ՍԴ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի