28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրենց «հակաբռնարար» ինքնահռչակած այս կերպարները, տարօրինակ կերպով թուրքասեր կամ ադրբեջանասեր են

«Մի քանի օր առաջ, հանգամանքների բերումով, անդրադարձ էի արել Սորոսի գրանտներով Թուրքիայի հետ, այսպես կոչված՝ «մշակութային շփումներին»։ Էն, որ 2000-ականներից արդեն իսկ տարբեր «մշակութային ծրագրեր»-ի ֆինանսավորմամբ՝ սորոսը փորձ էր արել Հայ-թուրքական «բարեկամական» հարաբերություններին նպաստել, դրանում կարելի է համոզվել՝ մի փոքր ուսումնասիրելով սորոսյան գրանտները և վիճակագրությունը։

«Ոսկե Ծիրանի» և Կովկասի վերաբերյալ գրանտները նորություն չէին իմ համար, բայց տեղադրածս նյութերից մեկը հետաքրքրել էր՝ գրանտը ստացող անձի մասով։

Ուրեմն ինչ է պարզվում։

Ռուբեն Արևշատյանը, որի 2007 թվականին ստացած գրանտի մասին տեղեկությունն էի տեղադրել և նշել, որ տարօրինակ կերպով Սորոսն ու «թուրքասերները» առանձնահատուկ կապով են կապված Մխիթար Սեբաստացու անունը կրող կրթահամալիրի հետ, պարզվում է օգտվում է սորոսական դրամաշնորհներից գործնականում հենց դրա Հայաստան ներմուծման սկզբնական ժամանակահատվածից։

Կից բերվող նկարներում, երևում է, որ այդ անձը, ով նաև «արվեստի կրիտիկ» է և համապատասխան «կառույցի» առանցքային ֆիգուրանտ, բազմակի անգամներ գրանտներ է ստացել սորոսից, որոնց մի մասը Թուրքիայի հետ համատեղ պրոյեկտներ իրականացնելու համար։

Հետաքրքիր է, որ 1997-2004-ին, երբ նա ղեկավարում էր Հայ-Արտ մշակութային կենտրոնը, գրանտներն ուղղվում էին այդ կենտրոնին, հետագայում, նա գրանտներ է ստացել այլ կազմակերպության համար, այսինքն էստեղ կոնկրետ իր անձը նշանակալի դերակատարում ունի։

Մի այլ տարօրինակ կամ արդեն օրինաչափ զուգադիպությամբ, այն կառույցը, որը ներկայացնում է այժմ պարոն Արևշատյանը, համագործակցում է մի շարք այլ կազմակերպությունների հետ, որոնց թվում է նաև «Անաթոլու Քյուլթուր»-ը՝ Թուրքիայից։

Վերջինս, ի թիվս թուրքական և «հայկական» մի քանի այլ կազմակերպության, 1 900 000 շվեցարական արժույթի գրանտ է ստացել՝ դարձյալ «Հայ-թուրքական» բարեկամության քարոզի համար։ Դրան հաջորդող ժամանակահատվածում Սիվիլինեթի Թաթուլը անցյալի «բարեկամության» մասին «հին օրերի երգն էր երգում»՝ արդեն հեղափոխական Հանրայինով…

Այդ թեմային բազմիցս անդրադարձ արել եմ։

Էստեղ հետաքրքիր էր նաև այն, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Արևշատյանի կենսագրության մեջ մինչև 2004 թիվն է հիշվում «Հայ-Արտի» անունը, այդ ցուցասրահը 2017-ի դեկտեմբերին ընդունել էր մի «ցուցահանդես», որտեղ հակաբանակային, հակահայկական, ապազգային և իբր թե բռնության թեման ներկայացնում էին ֆեմինիստական երանգներով։ Նկարներն անձամբ տեղադրել է ԼԳԲՏ և ադրբեջանասիրական բրիգադի շեֆերից՝ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանը։

Դրանք էստեղ կտեղադրեմ, որպեսզի դիտեք և զուգահեռներ անց կացնեք բոլորովին վերջերս #բռնության_ձայնը հեշթեգով տարածվող մի «լրագրողուհու» մտային զեղման արգասիքների միջև, որոնք, ինչպես և այս նկարներում առաջ տարվող «գաղափարները», ուղղված էին ընտանիքի, ամուսնության, բանակի դեմ…

Ի դեպ, իրենց «հակաբռնարար» ինքնահռչակած այդ կերպարները, տարօրինակ կերպով նաև թուրքասեր կամ ադրբեջանասեր են, տարատեսակ կապերով շաղկապված են միմյանց հետ, առանձնահատուկ համակրանք են վայելում Սորոսի և սորոսականների կողմից, որը երբեմն կամ հաճախ արտահայտվում է կոնկրետ թվերով և դոլարներով…

Այդ ամենն իսկապես տարօրինակ կարող էր լինել, եթե հայտնի չլինեին Սորոսի և Էրդողանի, Սորոսի և Ալիևի պարբերաբար շփումները…

Ինչպես միշտ՝ կից ներկայացնում եմ նշածս նյութերը՝ համապատասխան հաջորդականությամբ։

Թեման բաց է, կարող եք տարածել։ Հանրությունն իրավունք ունի տեղյակ լինելու և ճանաչելու՝ «մշակույթի» միջոցով «թրքասիրության» և հարակից թեմաները տարածողներին…»։

Զաքար Խոջաբաղյան

1-1 2 3-1 4

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ