23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա Նիկոլը չի: Անճանաչելի տրանսֆորմացիա. Հրապարակ

Այսօր Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում իր բացման խոսքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարարեց, որ  քաղաքացիները, որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզվի տիրապետեն ու այս շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն։

Ուշագրավ է, որ 2013 թվականի նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստին կարծիք հայտնեց, թե Հայաստանում ռուսերենի կարգավիճակի մասին ՌԴ ներկայացուցիչների շեշտադրումները տարակուսանքի տեղիք են տալիս:

«Ո′չ մի բանի մասին այդքան շատ չխոսվեց, ինչքան ռուսաց լեզվի մասին, այստեղ արվեց շեշտադրում, որը տարակուսանքի տեղիք է տալիս: Ասվեց, որ ռուսերենը Հայաստանում հատուկ կարգավիճակ չունի: Պետք է ընդգծել, որ որևէ օտար լեզու Հայաստանում կարգավիճակ չունի: Ես ուղղակի` կարծում եմ, որ եթե այսպիսի շեշտադրումներ արվեն, դրանք էականորեն կնվազեցնեն Մաքսային միության իմիջը ՀՀ քաղաքացիների աչքում և գիտակցության մեջ»,-ասաց նա:

Ավելին՝ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում շատ ցավոտ է ընկալվում, երբ Հայաստանը համեմատվում է Կալինինգրադի մարզի հետ։Ահա այսպիսի տարբերություններ և ընկալումներ՝ 2013 և 2019-ին: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ