23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Փաստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը մասնավորապես նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:

Այսօրվա նիստի օրակարգում ունենք նաև տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում մեր որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը: Իհարկե, համոզված եմ, որ մենք կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում»:

Անշուշտ, ողջունելի է, որ Հայաստանի իշխանությունն օպերատիվ արձագանքում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի անվտանգային միջավայրին: Վրաստանում և Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, որովհետև խոսքը վերաբերում է արտաքին աշխարհի հետ մեր երկրի հաղորդակցության ուղիներին, ինչպես նաև տարածաշրջանում էսկալացիայի աճն էական ազդեցություն կարող է ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա՝ որոշակի ռիսկեր ծնելով առաջնագծում: 

Վրաստանում տեղի ունեցող զարգացումներն ունեն ընդգծված արտաքին քաղաքական համատեքստ, այլ խոսքով՝ որակապես նոր լարվածություն է առաջացել Հայաստանի բարեկամ Վրաստանի ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերություններում, ու այս իրավիճակում Երևանից պահանջվում է հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, որը մի կողմից՝ միտված կլինի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, մյուս կողմից՝ Հայաստանին թույլ կտա պահպանել ռազմավարական հարաբերությունները՝ հակադրության մեջ ներքաշված երկու բարեկամ երկրների հետ: Նույնիսկ 2008 թ. ռուս-վրացական պատերազմի օրերին Հայաստանին հաջողվել է պահպանել դրական չեզոքությունը, ու հիմա թերևս պաշտոնական Երևանը պետք է հավատարիմ մնա բալանսավորված քաղաքականությանը:

Եթե Վրաստանում ներքաղաքական զարգացումները հանգիստ հունով ընթանան, մնան կանխատեսելիության դաշտում, ապա ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է նույնիսկ շահեկան դուրս գալ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 8-ից արգելել է ավիաչվերթները Ռուսաստանի ու Վրաստանի միջև, ու դրանց իրականացումը կարող է տեղի ունենալ մեր երկրի միջոցով:

Ողջունելի է, որ իշխանությունն այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ իրականացնում է, մյուս կողմից՝ պետք է աչալուրջ լինել, որպեսզի Բաքուն ու Անկարան չկարողանան Վրաստանի ներքաղաքական ճգնաժամն օգտագործել՝ Հայաստանի ամբողջական շրջափակման իրենց պլանն իրագործելու համար: Նման ռիսկեր կան, ու եթե անբարենպաստ զարգացումների դեպքում Վերին Լարսի անցակետը փակվի, Հայաստանի տնտեսությունը կկտրվի «արյունատար երակից»՝ դրանից բխող հետևանքներով:

Կասկածից վեր է, որ պաշտոնական Երևանը զարգացման բոլոր սցենարների համար պետք է ունենա լուծումներ, նաև՝ ֆորս-մաժորային իրավիճակների պարագայում: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ