28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որքա՞ն կընդդիմանա Հրայր Թովմասյանի իմունիտետը

Այսօր վաղ առավոտից կրկին մեծ թվով ոստիկաններ են հավաքված ՍԴ մուտքի մոտ, որտեղ բողոքի ակցիա է նախատեսված ընդդեմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի։

Մի քանի ակտիվիստ՝ Արթուր Մովսիսյանը եւ Ջիվան Աբրահամյանը կոչ էին արել հունիսի 24-ին՝ ժամը 8-ին, հավաքվել ՍԴ-ի մոտ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջելու համար։ «Թող գան հիմնականում երիտասարդներ ու տղամարդիկ»,-ֆեյսբուքում նախօրեին գրառել էր Ա.Մովսիսյանը։

Հիշեցնենք, անցած շաբաթ խորհրդարանում երդվելու ժամանակ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ այս պահին ՍԴ-ում երկու դատավոր կա ու ինքը դատարան գնում է նախագահի լիազորությունները ստանձնելու համար: Այս հայտարարությունից հետո իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ սկսեցին հայտարարել, թե ՍԴ նախագահ Հրայր Թոսմասյանն իրականում ՍԴ նախագահ չէ ու չի էլ եղել:

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, թե ոստիկանությունը պետք է թույլ չտա Թովմասյանին մուտք գործել ՍԴ: Իսկ նրա մյուս արտահայտությունը, որ եթե Հրայր Թովմասյանը համաձայն չէ Վահե Գրիգորյանի հետ, թող դիմի Վարչական դատարան, ուղղարկի «բլոկ է գցել» մեծ թվով իրավաբանների ուղեղները:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր հերթին կարծում է, որ  Սահմանադրական Դատարանի նախագահի ինքնահռչակումը մի հոգու իրականացրած արկածախնդրություն չէր միայն, այլ լրատավամիջոցների ընդգրկմամբ հստակ մշակված պետական քաղաքականություն՝ սահմանադրական հեղաշրջման փորձ:

Այդպիսի հոդվածներից մեկն է, ինչպես երևում է, շատ է դուր եկել Հայաստանի հանրային ռադիոյին, որը գովազդի տակ «ֆռռցնում» է այն: Փաստորեն, ստացվում է, որ քաղաքացիների միջոցների հաշվին ֆինանսավորվող հանրային ռադիոն, որի դուռը մեծ շուքով կոտրեցին հայտնի օրերին և ավելի մեծ շուքով՝ վարչապետի մասնակցությամբ, սվաղեցին միայն վերջերս, քաղաքական հարցեր է լուծում, ինչն անթույլատրելի է: Այս մասին գրում են էլեկտրոնային ԶԼՄ-ները:

65088322_2271411842986333_2795282209362149376_n

Հավելենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է ռեժիսոր Արա Շիրինյանը, ով այդ պաշտոնում ընտրվեց վերջերս: Որքա՞ն կդիմանա ՍԴ նախագահը տոտալ ճնշմանը, արդյո՞ք կբավականացնի Հրայր Թովմասյանի իմունիտետը, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, այս պահին Թովմասյանը հայտարարել է, թե ինքը սովորական ռեժիմով աշխատում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ