25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մասկը թմրանյութ է օգտագործում. /Տեսանյութ/

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին երեկույթների ժամանակ Մասկին նկատել են զվարճանալու նպատակով քթի սփրեյով կետամին ընդունելիս և ջրի շշից հեղուկ էքստազի խմելիս: Համաձայն հոդվածի՝ Մասկի՝ Tesla և SpaceX ընկերությունների ներկայիս և նախկին տնօրեններն ու վարչությունների անդամները, որոնցից ոմանք տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են արել կամ ունեն բաժնետոմսերի զգալի մաս, նույնպես նրա հետ թմրանյութ […]

Ինչով են տառապում գեյերը և սևամորթները. /Տեսանյութ/

The New York Post –ի փոխանցմամբ՝ սիֆիլիսով հիվանդացությունն ԱՄՆ-ում հասել է ամենաբարձր մակարդակին վերջին 70 տարիների ընթացքում։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալների համաձայն՝ 2022թ. ԱՄՆ-ում գրանցվել է սիֆիլիսի 207 000 դեպք՝ 80 տոկոսով ավելի, քան 2018թ.։ CDC-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ սիֆիլիսով հիվանդացության մակարդակը ամենաբարձրն է եղել ամերիկյան հնդկացիների եւ Ալյասկայի բնիկների շրջանում, […]

Ուղեղում տեղադրված իմպլանտի շնորհիվ անդամալույծը կարողացել է վերցնել շիշը. /Տեսանյութ/

Չինաստանի Ցինհուա համալսարանի գիտնականներին հաջողվել է վերականգնել անդամալույծ մարդու շարժողական որոշ գործառույթներ՝ օգտագործելով Neural Electronic Opportunity (NEO) կոչվող նեյրոիմպլանտը: Չինացի տղամարդն ավտովթարի հետևանքով ստացած ողնուղեղի վնասվածքի պատճառով հետո 14 տարի չի կարողացել կիրառել ձեռքերն ու ոտքերը։ Չիպը տեղադրելուց հետո նա կարողացել է վերցնել ջրի շիշը։ Գիտնականները հայտնել են, որ նա այժմ կարող է ինքնուրույն ուտել […]

Թռչնագրիպից մարդ է մահացել. /Տեսանյութ/

Չինաստանի hիվանդությունների վերահսկման պետական վարչության փոխանցմամբ՝ Արևելյան Չինաստանում թռչնագրիպից մարդու մահ է գրանցվել: Նշվում է, որ H3N2 և H10N5 շտամներով վարակվելու հետևանքով 63-ամյա մի կին մահացել է արևելյան Անհույ նահանգի Սուանչեն քաղաքից։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Կրծքերի փոքրացումը՝ ամենապահանջված պրոցեդուրան. /Տեսանյութ/

Daily Mail-ի փոխանցմամբ՝ կրծքի փոքրացումը 2024 թվականին կդառնա ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրան: Պլաստիկ վիրաբույժ Մարկ Պասիֆիկոն, ով Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի նախագահն է, նշում է , որ նախապատվությունը կտրվի ձեւին, ոչ թե չափսին: Երբեմնի բաղձալի D չափսը այժմ, կարծես, զիջում է իր դիրքերը երիտասարդ կանանց շրջանում, չնայած՝ վերջին տարվա ընթացքում Z սերնդի հաճախորդների կողմից մեծ […]

Երաժշտությամբ զբաղվողները 25 տոկոսով ավելի լավ են հիշում. /Տեսանյութ/

Էքսետերի բրիտանական համալսարանը նոր հետազոտության արդյունքներ է բացահայտել: 10 տարի շարունակ մոնիթորինգային նախագծի շրջանակում հետազոտությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի ավելի քան 25 հազար բնակիչներ, ովքեր համաձայնել են, որպեսզի մշտապես դիտարկվի նրանց կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը Նրանց իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երաժշտությամբ հրապուրվող տարեց մարդիկ ունեցել են ավելի ամուր աշխատանքային հիշողություն եւ լուսանկարներում ու […]

Ինչու ամենաքաղցրակեր կաթնասունները շաքարախտով երբեք չեն հիվանդանում. /Տեսանյութ/

Popular Science-ի փոխանցմամբ՝ չղջիկների տեսակներից մեկն ամեն օր իր քաշից երկու անգամ ավելի շատ քաղցր մանգո, բանան և թուզ է ուտում: Այս կաթնասուններն ամենաքաղցրակերներն են, բայց նրանց մոտ երբեք շաքարախտ չի զարգանում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գենետիկական հարմարվողականությունները թույլ են տալիս այս չղջիկներին պաշտպանվել շաքարի մեծ քանակի օգտագործման հետ կապված հիվանդություններից: Գիտնականները կարծում […]

Ռոբոտային էկզոկմախքը կօգնի Պարկինսոնի հիվանդներին քայլել. /Տեսանյութ/

Անշարժացումը Պարկինսոնի հիվանդության ընդհանուր և թուլացնող ախտանիշ է, որի դեպքում դեղամիջոցները, վիրաբուժությունը և վարքային թերապիան քիչ ազդեցություն ունեն: Nature Medicine –ի փոխանցմամբ՝ հետազոտողները փորձարկել են էկզոկմախքը Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 73-ամյա մի տղամարդու վրա, ով անշարժացում էր ապրում՝ չնայած նախկինում վիրահատությանը և դեղամիջոցներով բուժմանը: Առանց որևէ հատուկ ուսուցման, էկզոկմախքը հիվանդին թույլ էր տալիս քայլել: Մանրամասները՝ կից […]

«Կախարդական հայելին» կախտորոշի հիվանդությունները. /Տեսանյութ/

Կանադական NuraLogix բժշկատեխնիկական ընկերությունը բացառիկ հաջողություն է գրանցել, երբ ներկայացրել է Anura MagicMirror անունն ստացած «կախարդական հայելին»: cnet-ի փոխանցմամբ գաղտնիքը կայանում է նրանում, որ վերջինս սկանավորում է մարդու դեմքը, ինչպես նաև մաշկի տակ գտնվող որոշ արյունատար անոթներ և ստացված տվյալների հիման վրա որոշում տասնյակ հիվանդությունների ախտանշաններ: Մեքենայական ուսուցման ալգորիթմներն օգտագործում են տվյալներ՝ վերլուծելու առողջական ավելի […]

Բժիշկները երկարատև գործադուլ են հայտարարել. /Տեսանյութ/

AP-ն փոխանցում է, որ երեկ հազարավոր բժիշկներ ազատվել են աշխատանքից Մեծ Բրիտանիայում՝ սկիզբ դնելով աշխատավարձի պատճառով վեցօրյա գործադուլին: Ենթադրվում է, որ սա կլինի ամենաերկարը պետականորեն ֆինանսավորվող Առողջապահության ազգային ծառայության պատմության մեջ: Մենեջերները հայտարարել են, որ տասնյակ հազարավոր նախատեսված ընդունելություններ և վիրահատություններ կչեղարկվեն գործադուլի ընթացքում ամբողջ Անգլիայում և Ուելսում կրտսեր բժիշկների կողմից, որոնք իրենց կարիերայի առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի