23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Երկօրյա հանգիստը բացասաբար է ազդում առողջության վրա

Երկօրյա հանգիստը բացասաբար է ազդում առողջության վրա. մարդը չի հասցնում հանգստանալ, և ընկնում է աշխատանքի արտադրողականությունը:

Տոնական օրերի ավարտից հետո, որի ընթացքում հանգստյան օրերի թիվն ավելանում է, նկատվում են աշխատանքի բարձր արտադրողականություն և այլ դրական հետևանքներ:

Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները զանգվածային հարցում անցկացնելուց հետո: Վերջին հետազոտությունների արդյունքների համաձայն՝ երկու օրը բավարար չէ նորմալ հանգստանալու համար, ավելին՝ ազատ ժամանակի դեֆիցիտը կրող է բացասաբար ազդել մարդու ֆիզիկական վիճակի և նրա տրամադրության վրա:

Որոշ տվյալներով՝ հանգստյան օրերի անբավարար քանակը բացասաբար է ազդում առողջության վրա: Դա բացատրվում է մարդկային մարմնի ներքին ժամացույցով:

Հետազոտողների կարծիքով՝ հավելյալ հանգստյան օրը բարերար ազդեցություն է ունենում աշխատանքային գործընթացի արդյունավետության վրա՝ ոչ միայն աշխատակիցների, այլև ղեկավարության, ինչը առաջին հայացքից անհավանական է թվում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ