Ռեկորդային աղտոտված օդը մարդկանց ստիպում է դուրս չգալ տնից /Տեսանյութ/
Փենջաբ նահանգն արգելել է մուտքը զբոսայգիներ, կենդանաբանական այգիներ և այլ հանրային տարածքներ՝ հասարակությանն աղտոտված օդից պաշտպանելու համար:
Պակիստանի մեծությամբ երկրորդ քաղաքի փողոցներում մշուշը ցավեցնում է աչքերը և այրում կոկորդը: Տների ներսում քիչ մարդիկ կարող են իրենց թույլ տալ օդը մաքրող սարքեր՝
սահմանափակելու դռների և պատուհանների միջով թափանցող թունավոր մասնիկների վնասը:
Լահորը՝ 14 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը, որը լցված է գործարաններով, պարբերաբար դասվում է աշխարհի ամենաաղտոտված քաղաքների շարքին, սակայն այս ամիս այն հասել է ռեկորդային մակարդակի:
Դպրոցները փակվել են Փենջաբ նահանգի հիմնական քաղաքներում, որի մայրաքաղաքը Լահորն է, նպատակ ունենալով նվազեցնել երեխաների աղտոտվածության ազդեցությունը,
հատկապես առավոտյան ճանապարհորդության ժամանակ, երբ այն հաճախ ամենաբարձրն է:
«Երեխաները անընդհատ հազում են, անընդհատ ալերգիա ունեն։ Դպրոցներում մենք տեսանք, որ երեխաների մեծ մասը հիվանդանում է», – ասում է Հնդկաստանին սահմանակից քաղաքի
տարրական դպրոցի 38-ամյա ուսուցչուհի Ռաֆիա Իքբալը:
Նրա ամուսինը՝ 41-ամյա գովազդի մասնագետ Մուհամմադ Սաֆդարը, ասում է, որ աղտոտվածության մակարդակը «անհնարին է դարձնում առօրյա կյանքը»:
«Մենք չենք կարող շարժվել, մենք չենք կարող դուրս գալ, մենք ընդհանրապես ոչինչ չենք կարող անել», – ասաց նա:
Մանրամասները՝ կից տեսանյութում: