01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Չինացի գիտնականները դեղամիջոց են ստեղծել քաղցկեղի բուժման համար

Հոնկոնգի RTHK ռադիոկայան փոխանցմամբ՝ չինական համալսարանի գիտնականները դեղամիջոց են ստեղծել քթի խոռոչի քաղցկեղի բուժման համար: Գիտնականները նշում են, որ այն քաղցկեղի բջիջներում առաջացնում է «ինքնաոչնչացման ցիկլ»: Դեղամիջոցը փորձարկվել է լաբորատոր մկների վրա և լավ արդյունքներ է ցույց տվել։ Հետազոտության հեղինակները դեղամիջոցը բնութագրում են որպես «խելացի ռումբ», քանի որ այն ոչ միայն ոչնչացնում է չարորակ բջիջները, […]

Մեկ ոտքի վրա կանգնելը՝առողջության ցուցանիշ /Տեսանյութ/

Ռոչեսթերի Մայո կլինիկայի բժշկական կենտրոնի ամերիկացի գիտնականները պարզ և արդյունավետ թեստ են հայտնաբերել, որը հնարավորություն է տալիս գնահատելու մարդու ծերացման աստիճանը։ Գիտնականների թիմը մի շարք թեստեր է անցկացրել՝ 50 տարեկանից բարձր 40 առողջ մարդկանց մասնակցությամբ: Թեստերը ներառում էին քայլքը, հավասարակշռությունը պահելու ունակություն, բռնելու ուժն ու ծնկի ուժը: PLOS One բժշկագիտական ​​հետազոտության համաձայն՝ հավասարակշռության թեստերում մասնակիցները […]

Կոլագեն թե սովորական սպիտակուցային հավելում /Տեսանյութ/

Daily Mail-ի փոխանցմամբ՝ սովորական սպիտակուցային հավելումները կարող են կանխել կնճիռների առաջացումը նույնքան արդյունավետ, որքան եւ կոլագենը։ Լանքասթերի համալսարանի ծերացման կենսաբանության հետազոտող դոկտոր Դեւիդ Քլենսը պնդում է, որ կոլագենը օրգանիզմում կարեւոր կառուցվածքային սպիտակուց է, որը նպաստում է մաշկի, կռճիկների եւ ոսկորների առաձգականությանը։ Այդ սպիտակուցի մակարդակն օրգանիզմում նվազում է տարիքի հետ, ուստի շատ մարդիկ ընդունում են հավելումներ […]

Քարդաշյանին նմանվելը այլևս մոդայիկ չէ /Տեսանյութ/

Հետույքի բրազիլական ձգման, կրծքի իմպլանտների եւ ֆիլերների չափից շատ օգտագործման երկար տարիներից հետո իրավիճակը փոխվել է: Պլաստիկ վիրաբույժները կանխատեսում են «մեծ անկման տարի» 2025թ.։ «Ամերիկայի քարդաշյանացում»-ից հետո էսթետիիկ բժշկության  պացիենտներն այժմ հրաժարվում են BBL-ից, հանում են իմպլանտները եւ ներարկումները հօգուտ ավելի բնական կազմվածքի, ինչը կտրուկ տարբերվում է կանանց երբեմնի նորաձեւ ծաղրանկարային կերպարից։ «Ամեն բան վերադարձել […]

2 մլն դոլար՝ անմահության համար /Տեսանյութ/

46-ամյա միլիարդատերը չի ցանկանում ծերանալ և  տարեկան 2 մլն դոլար է  ծախսում ՝ «հավերժ» ապրելու համար։ ladbible-ի փոխանցմամբ՝  տեխնոընկերության նախկին տնօրեն Բրայն Ջոնսոնը խիստ օրակարգի եւ դիետայի է հետեւում, որպեսզի չծերանա եւ որքան հնարավոր է երկար ապրի: Ջոնսոնը հայտնի է իր 1.950 կալորիա դիետայով եւ ընկույզի պուդինգի (հունական ընկույզի, մակադամիա ընկույզի, նռան հյութի, հատապտուղների եւ […]

Սառը ցնցուղը պարապմունքից հետո վնասում է մկանային աճին /Տեսանյութ/

Daily Mail-ի փոխանցմամբ՝  ամերիկացի մարզիչ և սննդաբան Ռոնդա Պատրիկը և Հոլանդիայի Մաստրիխտի համալսարանից ֆիզիկական վարժությունների ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Լյուկ Վան Լունը պարզել են, որ սառը ցնցուղը կարող է թեթևացնել մկանային ցավն ու վերացնել այտուցները։ Սակայն դա չպետք է արվի մարզման օրը։ Բանն այն է, որ մարմնի սառեցումը կարող է կրճատել ուժային վարժություններից հետո օրգանիզմում արտադրվող հատուկ […]

Գիտնականները կարողացել են կտրել ՄԻԱՎ-ը բջիջներից. /Տեսանյութ/

Գիտնականներն ասում են, որ իրենք հաջողությամբ վերացրել են ՄԻԱՎ-ը վարակված բջիջներից՝ օգտագործելով Նոբելյան մրցանակի դափնեկիր Crispr գեների խմբագրման տեխնոլոգիան: Աշխատելով մկրատի պես, բայց մոլեկուլային մակարդակում, այն կտրում է ԴՆԹ-ն այնպես, որպեսզի «վատ» բջիջները հնարավոր լինի հեռացնել կամ ապաակտիվացնել: Հույսը կայանում է նրանում, որ ի վերջո կկարողանանք օրգանիզմն ամբողջությամբ ազատել վիրուսից, թեև շատ ավելի շատ աշխատանք […]

Ֆրանսիան արգելել է բուսական ծագման արտադրանքը մակնշել որպես միս. /Տեսանյութ/

Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել, որով արգելվում է ֆրանսիացի արտադրողներին բուսական ծագման արտադրանքը մակնշել որպես միս: Խախտողներին սպասվում է տուգանք՝ ֆիզիկական անձանց համար 1500 եվրոյից սկսած և ընկերությունների համար՝ մինչև 7500 եվրո: Այս որոշումն ընդունվել է ի պատասխան մսի արդյունաբերության ոլորտի ընկերությունների երկարամյա պահանջի։ Նրանք կարծում են, որ պիտակների վրա «բուսական խոզապուխտ» կամ «վեգան երշիկ» […]

Երաժշտությամբ զբաղվողները 25 տոկոսով ավելի լավ են հիշում. /Տեսանյութ/

Էքսետերի բրիտանական համալսարանը նոր հետազոտության արդյունքներ է բացահայտել: 10 տարի շարունակ մոնիթորինգային նախագծի շրջանակում հետազոտությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի ավելի քան 25 հազար բնակիչներ, ովքեր համաձայնել են, որպեսզի մշտապես դիտարկվի նրանց կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը Նրանց իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երաժշտությամբ հրապուրվող տարեց մարդիկ ունեցել են ավելի ամուր աշխատանքային հիշողություն եւ լուսանկարներում ու […]

Չեռնոբիլի ճառագայթված գայլերը կարող են քաղցկեղի դեմ պայքարի առաջամարտիկները դառնալ. /Տեսանյութ/

ԱՄՆ-ից էվոլյուցիոն կենսաբան և էկոտոքսիկոլոգ Կարա Լավը պարզել է, որ ճառագայթման ազդեցության տակ այս կենդանիները ձեռք են բերել քաղցկեղի նկատմամբ դիմադրողականություն։ 1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո բնակչությունը տարհանվել է աղտոտված տարածքից։ Գիտնականները չեն կարողացել օգտվել բնական լաբորատորիայից, որտեղ շատ էվոլյուցիոն գործընթացներ տեղի են ունենում ճառագայթման ավելացված չափաբաժինների ազդեցության տակ: 2014-ին Լավը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի