21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչ կլինի, եթե սառցադաշտերը հալվեն /Տեսանյութ/

Սառցադաշտերի հալման գործընթացը կարող է իսկապես վտանգավոր լինել մոլորակի և նրա բնակչության համար:

Կործանարար հետեւանքները ներառված են մի քանի տարբերակների մեջ, որոնք կարող են հանգեցնել գլոբալ փոփոխությունների:

Planet Today-ի փոխանցմամբ՝  եթե հալվեն բոլորակի բոլոր սառցադաշտերը, ապա ծովերի մակարդակը կտրուկ  կբարձրանա:

Դա կհանգեցնի տարբեր  խոշոր քաղաքների հեղեղմանը, ինչպիսիք են Նյու Յորքը և Սանկտ Պետերբուրգը։

Բացի այդ, կխաթարվի օվկիանոսային հոսանքների  համակարգը, որը կարեւոր դեր է խաղում Երկրի կլիմայի կարգավորման գործում։

Gulf Stream-ի ուղղության փոփոխությունը կարող է հանգեցնել կտրուկ սառեցման Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև երաշտ առաջացնել այլ տարածաշրջաններում։

Սառցադաշտերի հալեցումը կհանգեցնի նաև օվկիանոսի աղազերծմանը հալված ջրերի միջոցով, ինչը կխախտի ծովային էկոհամակարգերի հավասարակշռությունը և կսպառնա ձկների

և այլ ծովային կենդանիների բազմաթիվ տեսակների գոյությանը` լուրջ ազդեցություն ունենալով ձկնաբուծության և կենսաբազմազանության վրա:

Կարևոր է նշել, որ հալվող սառցադաշտերը կարող են զգալի քանակությամբ մեթան արտազատել, որը լուրջ վտանգ է ներկայացնում կլիմայի համար:

Մեթանը շատ ավելի հզոր ջերմոցային գազ է, քան ածխաթթու գազը, և դրա արտանետումները կարող են հանգեցնել կլիմայի արագացված փոփոխության և

պոտենցիալ վերափոխել Երկրի մթնոլորտը:

Բացի այդ, հավերժական սառույցը պարունակում է բակտերիաներ և վիրուսներ, որոնց նկատմամբ մարդկությունը չունի անձեռնմխելիություն,

ինչը կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջության և էկոհամակարգերի համար:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ