13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քնե՞լ մերկ,թե ոչ /Տեսանյութ/

Մերկ քնելը ունի մի շարք առավելություններ, սակայն զերծ չէ նաև թերություններից:

Մասնագետները մատնանշում են հետևյալը.

Sleepopolis-ում քնի առողջության հարցերի գծով տնօրեն, դոկտոր Շելբի Հարիսի խոսքով՝

«Գիշերազգեստից  հրաժարվելը իրականում կարող է օգնել ձեզ սառչել, ինչը լավ է քնելու համար, որովհետեւ մարմնի ավելի ցածր ջերմաստիճանը օգնում է ավելի արագ քնել եւ երկար քնել»:

Հաջորդ առավելությունն այն է, որ առանց պիժամայի քունը կարող է նվազեցնել մաշկի գրգռվելու կամ պզուկների առաջացման հավանականությունը:

Նրա պնդմամբ՝  կիպ գիշերազգեստները ճարպը ձեր մարմնի վրա պահելու հատկություն ունեն։

Մերկ քնելը նաեւ մեզ թույլ է տալիս շրջվել ծածկոցի տակ՝ չխճճվելով երկար գիշերանոցում կամ զայրացած արթնանալով պիժամայի պատճառով։

Որպես հաճախ հանդիպող թերություն՝ Հարիսի խոսքով, եթե դուք հակված եք գիշերը թեթեւակի քրտնարտադրություն ունենալուն, ապա բամբակե պիժաման կարող է օգնել ձեզ մնալ չոր եւ տաք քնի ժամանակ։

Մերկ քնելը նշանակում է՝

«Եթե ձեր սավանը թարմ չէ, ձեր մաշկը կարող է գրգռվել ալերգեններից կամ փոշուց, որոնք կուտակվում են դրանում»,- ասում է նա։

Եթե դուք պզուկներ ունեք, էկզեմա կամ այլ գրգռիչներ, գուցե արժե փորձել երկու տարբերակներն էլ, որպեսզի տեսնեք, թե դրանցից որը կօգնի ազատվել պզուկներից։

Եթե դուք հակված եք մրսելուն, ակնհայտ է, որ պիժաման կօգնի ձեզ տաքանալ գիշերը, անգամ եթե սիրում եք քնել սառը ննջարանում, ինչպես եւ խորհուրդ է տրվում։

Կարող է լինել նաեւ հոգեբանական խնդիր։

«Շատերի համար պիժաման ազդարարում է այն մասին, որ ժամանակն է թուլանալ, ինչը հեշտացնում է «քնի ռեժիմին» անցնելը»,- ասում է Հարիսը։

Ո՞ր տարբերակն է ավելի լավ

Մասնագետի կարծիքով՝  «Այն, ինչն օգնում է ձեզ թուլանալ եւ խոր քնել, դա էլ լավագույն ընտրությունն է»։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ