27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

87 վիրավոր արդեն դուրս է գրվել

Ապրիլի սկզբին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Երևանի տարբեր բժշկական հաստատություններում գտնվող վիրավորների առողջական վիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Ըստ անհրաժեշտության հանրապետության առաջատար նեղ մասնագետների ներգրավվմամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարություն ամեն օր տեղեկատվություն է ստացվում վիրավորների առողջական վիճակի շարժընթացի մասին: Ուշադրության կենտրոնում է վիրավորների հետագա վերականգնողական բուժման, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ապաքինման կազմակերպումը: […]

Առողջապահության նախարարը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում  անդրադարձավ  ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին: Նախարարը շեշտեց՝ տղաները  գտնվում են տարբեր բժշկական հաստատություններում: «Թերևս ունենք ծայրահեղ վիճակում գտնվող վիրավորներ, բայց մնացածի վիճակը կայունանում է և հուսով եմ, որ ավելի կլավանա»,- ասաց նախարարը ու ուրաշությամբ հավաստեց՝ […]

Տուժածների առողջական վիճակի հսկողությունը` ուշադրության կենտրոնում

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, երկուսն է գիտակցության մեջ են: Ինչպես արդեն տեղեկացրել ենք տղաներին կատարվել է վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում,  ինչպես նաև այլ  գործողություններ: Նման խորը վերքերի դեպքում առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ: Բուժօգնությունն այս փուլում ուղղված է վարակների կանխարգելմանը: Այսօրվա տվյալներով` «Արմենիա» […]

Հիմնական վտանգն անցել է․ նոր տվյալներ

Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկների կողմից անզգայացման ներքո կատարվել են վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում,  ինչպես նաև այլ  գործողություններ: «Հիմնական վտանգն անցել է, վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունները համատեղ անում են բոլոր անհրաժեշտ […]

Նախագահն ընդունել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբին: Հանդիպման սկզբում ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը ցավակցություն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում ԼՂ հակամարտության շփման գծում լարվածության աճի և դրա հետևանքով զոհերի կապակցությամբ, նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Հանրապետության Նախագահը և տիկին Ժուժաննա Յակաբը երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստանի […]

Աստված մեծ է Հասմիկը փրկվեց/վիդեո/

«Աստված մեծ է. սպասում ենք լավ լուրերի: Խոսելու ցանկություն չկա, բայց գիտենք, որ Հասմիկի վիճակը կայուն է: Մոտը մտնելու հույս ունենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած Հասմիկ Մելքոնյանի հարազատը՝ Ժանետա Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքապետը տեսակցել է ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, տեղեկացել Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասների՝ Էդգար Գասպարյանի և Ռոլանդ Խոջայանի առողջական վիճակի մասին: Քաղաքապետին ներկայացնելով Էդգարի և Ռոլանդի առողջական վիճակը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ այժմ այն կայունացել է: Տարոն Մարգարյանը զրուցել է Էդգարի և Ռոլանդի հետ, առողջություն ու շուտափույթ ապաքինում է […]

Ի՞նչ վիճակում են ավտոբուսի պայթյունից տուժածները /վիդեո/

«Այս պահին վերակենդանացման բաժանմունքում մեկ հիվանդ կա, որը թոքերի սալջարդ ունի: Նա էլ վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ: Երկու երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր հիվանդանոց, Մեկ հիվանդ ծննդատուն, մեկ հիվանդ դուրս է գրվել: Մեկ հիվանդ էլ տեղափոխվել ե քիթ-կոկորդի բաժանմունք: նա ունի սալջարդ, կանտուզյա և մի քանի փոքրիկ վիրահատություններ պետք է տանի»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց […]

Տուժածներից մեկին դուրս կգրեն․ նոր մանրամասներ

Նեղ մասնագիտական բուժումը շարունակելու  նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած  և  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատված 14 և 15 տարեկան պատանիները քիչ առաջ  բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Հաջողվեց կայունացնել երկու երեխայի առողջական վիճակն էլ,  անջատել արհեստական շնչառության սարքը և շտապօգնության մեքենայով տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն»,- լրագրողների հետ ճեպացրույցում  տեղեկացրեց ՀՀ […]

Պայթյունից տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն

Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ քաղաքացի, որոնցից մեկը այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն: 62-ամյա  կնոջ պնդմամբ` նա ևս ավտոբուսի պայթյունից է տուժել: Կինը նշել է, որ ինքնուրույն հեռացել է պատահարի վայրից, սակայն ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է շտապօգնության ծառայության և տեղափոխվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված