26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հարցվողների մեծ մասը նշել է՝ դեմ է, որպեսզի դեղերը դեղատոմսով վաճառվեն

Մարտի 1-ից որոշ դեղամիջոցներ հնարավոր է գնել միայն դեղատոմսով, և թե ինչպես են վերաբերվում առողջապահության նախարարության այս որոշմանը, փորձել է պարզել «GALLUP International association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ «Էմ-Փի-ՋԻ» ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանի մարզերում ու Երևանում 1120 քաղաքացու շրջանում հարցում է անցկացրել դեղերը դեղատոմսով դնելու որոշման վերաբերյալ։ Հարցվածների 52 տոկոսը նշել է, որ լրիվ բացասական է […]

Կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը շարունակվում են ներկայացվել բժշկական հանրությանը

«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնում շարունակվում են արտասահմանյան առաջատար փորձի հիման վրա մշակված ուղեցույցների և գործելակարգերի թեմատիկ կլոր սեղան-քննարկումները։ «Փոքր կոնքի գոյացությունների վարման ժամանակակից մոտեցումները»  թեմայով քննարկումը նախաձեռնել էին ՀՀ ԱՆ Կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական ախտորոշիչ ճառագայթաբանության գծով  ՀՀ ԱՆ գլխավոր […]

Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել առողջապահական ծրագրերին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմին` նորանշանակ ղեկավար Ադաննա Ճուկվումայի (առողջապահական ոլորտի մասնագետ) գլխավորությամբ։ Թիմի կազմում էին  գործառնությունների ավագ պատասխանատու Ջոհան Անգերսը, ծրագրի օգնական Գաբրիել Ֆրանսիսը և առողջապահական հարցերով խորհրդատու Մարիաննա Կոշկակարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի համաձայնագրի փոփոխությունը, որը ստորագրման փուլում […]

Ռուբինա Մարկոսյանն այսօր ավելի լավ է զգում իրեն

Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի սպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից ՌԴ երեք քաղաքացիներն արդեն այսօր դուրս կգրվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցում  կմնան միայն քույր և եղբայր Ռուդոլֆ և Ռուբինա Մարկոսյանները։ Նշենք, որ Ռուբինա Մարկոսյանն այսօր ավելի լավ է զգում իրեն:  

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները կտա դատաբժշկական փորձաքննությունը»,-ասաց նա: Դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացել նաև ոստիկանությունը: ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել նորածնի մահվան վերաբերյալ:

Բժշկական կենտրոնում արվում է հնարավոր ամեն ինչ տուժածներին բուժելու համար

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կրկին այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին, հայտնում են նախարարությունից: Նախարարն առաջինն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջկան, ում երեկ վիրահատել են, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ։ Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը տեղեկացրել է, որ […]

Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այսօր տուժածներից մեկը դուրս է գրվել։ Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։ Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են […]

«Բուրգեր Քինգ»-ի պայթյունից տուժած Իրանի քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական խորհրդատվության գծով ՀԱԲ հրահանգիչը: Պարզվել […]

Ծխախոտի ծխի ազդեցության սահմանափակման հայաստանյան մոտեցումը համահունչ է եվրոպականին

Վիլնյուսում օրերս կայացած Եվրամիության գագաթնաժողովը նվիրված էր օդի աղտոտվածության խնդրին, քրոնիկ շնչառական հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը` արդի տեխնոլոգիաների կիրառմամբ: Գագաթնաժողովը կազմակերպել են Եվրահանձնաժողովի առողջապահության և սննդի անվտանգության հարցերով հանձնակատարը, Լիտվայի առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական ռեսպիրատոր ասոցիացիայի, Ալերգիայի և կլինիկական իմունաբանության եվրոպական ակադեմիայի, մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարները: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի եվրոպական […]

Ինչպե՞ս տարբերել կապույտ հազն ու գրիպը

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց կապույտ հազի հետևանքների մասին։ Նա նշեց՝ կապույտ հազի արդյունքում արձանագրվել են ուղեղային թաղանթի բորբոքումներ, թոքաբորբեր, և հիմնականում որպես տարիքային թիրախային խումբ դիտարկվում է մինչև երկու տարեկանը: Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն։ Արտահայտվում է շնչառական ուղիների լորձաթաղանթների ու նյարդային վերջույթների կատարային բորբոքումով, ցիկլային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի