25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բժշկական կենտրոնում արվում է հնարավոր ամեն ինչ տուժածներին բուժելու համար

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կրկին այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին, հայտնում են նախարարությունից:

Նախարարն առաջինն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջկան, ում երեկ վիրահատել են, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ։

Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը տեղեկացրել է, որ աղջկա հետվիրահատական վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար։

Ռուսաստանի Դաշնության 3 երիտասարդները, ովքեր զբոսաշրջության են եկել Հայաստան, նախարարին ներցայացրել են, որ հենց հիմա էլ պատրաստ են շարունակելու իրենց շրջագայությունը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ դա միայն բուժող մասնագետները կարող են թույլատրել։

Պատասխանելով ներկա լրագրողների հարցերին` նախարար Ալթունյանը նշել է, որ թե՛ գիշերը, թե՛ այժմյան այցի ընթացքում ականատես է եղել, որ բժշկական կենտրոնում արվում է հնարավոր ամեն ինչ տուժածներին բուժելու, հետագա բարդությունները կանխելու նպատակով։

«Հատկապես նախորդ այցիս ընթացքում ակնհայտ էր, որ տուժածները նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Հոգատար վերաբերմունքը և ուշադրությունը նկատելիորեն փոխել է իրավիճակը», – ասել է Լևոն Ալթունյանը։

Նշենք, որ հիվանդանոց տեղափոխված մյուս երեք տուժածներն այսօր դուրս են գրվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ