26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հերքվել է ալկոհոլի չափավոր օգտագործման օգտակարությունը

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հերքել են այն կարծիքը, որ ալկոհոլի օգտագործումը առողջության համար անվտանգ է՝ գրում է EurekAlert-ը: Մասնագետները վերլուծել են 1990-2016թթ. 195 երկրներում ապրող մարդկանց շրջանում ալկոհոլի օգտագործման ազդեցությունը: Հետազոտությունների համար օգտագործվել են անհատական և տարածված տեղեկություններ ալկոհոլի օգտագործման մասին, ինչպես նաև 592 գիտական հոդվածներ: Պարզվել է, որ 2016թ. մոտ երեք միլիոն մարդկանց մահը պայմանավորված […]

Կրթված ծնողների երեխաներն ավելի առողջ են. գիտնականներ

Մոր և հոր կրթությունը իր ազդեցությունն է թողնում երեխայի առողջական վիճակի վրա,– հաղորդում է Die Zeit պարբերականը։ Նման եզրահանգման են եկել գերմանական բժշկական ապահովագրական DAK ընկերության իրականացրած հետազոտության հեղինակները։ «Ծնողների առավել ցածր կրթական մակարդակով ընտանիքների երեխաները երեք անգամ ավելի հաճախ են տառապում այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են ավելորդ քաշն ու կարիեսը, քան բարձրագույն կրթություն ստացած ծնողների […]

Գիտնականները խոսել են ձիթապտղի յուղի օգտակար հատկությունների մասին

Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ ձիթապտղի յուղը օգտակար է ճարպոտ սննդի սիրահարներին, քանի որ այն նվազեցնում է լյարդի ճարպակալման հավանականությունը,– հաղորդում է healthystyle.info կայքը։ Հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել, որ զեյթունի ձեթի բաղադրության մեջ հատուկ միացությունների շնորհիվ կարելի է փոխհատուցել յուղոտ սննդի վնասները։ Ձիթապտղի յուսն ի վիճակի է նաև նվազեցնելու սիրտ–անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ […]

Մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղն օգտագործում է որպես կերակրի աղ. ահազանգում է Արեգ Ղուկասյանը

«Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ հայտնեց, որ այսօր մեր ազգաբնակչությունը տեխնիկական աղը օգտագործում է որպես կերակրի աղ: Նա պարզաբանեց, որ իրենք միակ աղ արտադրող ձեռնարկությունն  են Հայաստանում, որի հզորությունը թույլ է տալիս Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարել, դեռ մի բան էլ ավելի: «Մենք նկատեցինք, որ մեր իրացումը խիստ ընկնում […]

ՀՀ-ում կապույտ հազի աշխուժացում կա. ԱՆ-ն զգուշացնում է

Հայաստանում այս տարի դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2013-2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։ 2018թ. հունվար-հուլիսին 2017-ի նույն […]

Գիտնականները պարզել են, թե որ մթերքներն են օգնում քնել

Առողջ սննդի բնագավառի բրիտանացի գիտնականները սահմանել են, թե որ սննդամթերքներն են բարելավում քունը, իսկ որոնք են խանգարում քնել: Փորձագետների կարծիքով՝ անքնությունից խուսափելու համար ընթրիքի ժամանակ հարկավոր է կաթ խմել, ինչպես նաև բանան, մեղր և միս ուտել: Այս բոլոր մթերքները պարունակում են տրիպտոֆան, որը լավացնում է էմոցիոնալ տրամադրվածությունը և նպաստում է թուլացմանը: Բացի այդ, գիտնականները խորհուրդ […]

Օրական մեկ բաժակ կաթն առողջ ծերություն է ապահովում

Կաթի օգտակարության մասին այնքան շատ են խոսել, որ այն համարում են անփոխարինելի: Հին ժամանակներից այն համարում են առողջության աղբյուր: Վերջերս գիտնականները ևս մեկ անգամ հաստատել են այդ հանգամանքը: Բրիտանացի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ մանուկ հասակում ամեն օր մեկ բաժակ կաթ խմելու դեպքում ծերության շրջանում շարժահենական համակարգում խնդիրներ առաջանում են 25%-ով ավելի քիչ, իսկ […]

Սննդաբանները պատմել են, թե որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին

Կան մի շարք ըմպելիքներ, որոնք մարդիկ սիրում են խմել արթնանալուն պես։ Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս դա անել և բացատրել են, թե՝ ինչու։ Ցուցակում առաջինը՝ սառը ջուրն է։ Մասնագետները նշում են, որ այն չի կարելի խմել արթնանալուց անմիջապես հետո, քանի որ այն ստամոքսի կծկումներ է առաջացնում։ Այն կարող է բերել ստամոքսի ցավերի և մարսողության խանգարումների։ […]

Շունը մարդու կյանքը երկարացնում է 10 տարով. գիտնականներ

Շվեդիայի գիտնականները հետազոտել են շուն ունեցող մարդկանց առողջական վիճակը: Պարզվել է՝ նրանք ոչ միայն ուրախանում են շների հետ շփումից, այլև 10 տարով հետաձգում են ծերությունը, հայտնում է Myjane պորտալը: Հետազոտությանը մասնակցել է 547 մարդ: Նրանց առաջարկվել է աքսելերոմետր կրել, որը տեղեկություն է գրանցում ֆիզիկական ակտիվության մասին: Պարզվել է՝ շուն ունեցող մարդիկ շարժվում են մոտավորապես նույնքան, […]

Օրական մեկ բաժակ թեյը կարող է զգալիորեն բարձրացնել նիհարելու շանսերը

Հոլանդացի գիտնականները թեյն անվանել են քաշի նվազեցման համար լավագույն ըմպելիք: Օրական մեկ բաժակ թեյը կարող է զգալիորեն բարձրացնել նիհարելու շանսերը: Իր հատկությունների համար թեյը պարտական է եզակի կազմությանը՝ կոֆեինի և կատեխինի առկայությանը, որոնք բարձրացնում են մարդու էներգետիկ ծախսը՝ օգնում կալորիաներ այրել: Այդ տեսանկյունից ամենաարդյունավետը կանաչ թեյերն են՝ փոխանցում է Myjane պորտալը: Գիտնականները նախազգուշացնում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի