25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ծամոնը կարող է կանխել ականջի բորբոքային հիվանդությունները

Այն սննդամթերքները, որոնք իրենց մեջ պարունակում են բնական շաքարին փոխարինող նյութեր, կանխում են ականջի բորբոքային հիվանդությունները: Rbc.ru-ն հայտնում է, որ գիտնականները պարզել են, որ ծամոնի մեջ նույնպես կա այդպիսի նյութ, և այն կարող է մինչև 12 տարեկան երեխաների մոտ կանխել ականջի հիվանդությունները: Հետազոտությանը մասնակցել են մինչև 12 տարեկան երեխաներ: Նրանց ամեն օր տվել են շաքարին […]

Հեռախոսային խորհրդատվությունն ամենաարդյունավետ միջոցն է նիհարելու համար

Հետազոտողներից մեկն ասել է, որ առողջապահական կազմակերպության խորհրդատուի սովորական հեռախոսային զանգերն օգնել են գեր հիվանդներին 5 տոկոսով նվազեցնել իրենց մարմնի քաշը և հաջորդ երկու տարում չավելացնել ոչ մի կիլոգրամ: Սա գիրության դեմ դեռևս բացահայտված ամենաարդյունավետ եղանակն է: 415 նորմայից ավելի քաշ ունեցող մարդկանց հետ արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանց 53 տոկոսը, ովքեր խորհրդատվություն […]

Կանաչ թեյը նվազեցնում է խոլեստերինը, բայց չարաշահել այն չի կարելի

Կանաչ թեյը նվազեցնում է խոլեստերինի քանակը արյան մեջ: Reuters-ը հայտնում է, որ այս հետազոտությանը մասնակցել է 1000 մարդ: Հետազոտության մասնակիցները փորձի ժամանակ ընդունել են դեղահաբ և կանաչ թեյ: Պարզվել է, որ թեյի օգտագործումն ավելի արդյունավետ է, քան դեղահաբի ընդունումը: Օլիվիա Ֆանը նշում է, որ կանաչ թեյն էլ ունի թերություն։ Այն չի ավելացնում «օգտակար խոլեստերինի» չափը: […]

Նախարարը բարձրացրել է ընկերոջ աշխատավարձը. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ընկերների համար: Հիշեցնենք՝ նախարարը Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը: Այնուհետեւ հաստատության տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին: Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի […]

Նստակյաց ապրելակերպը նպաստում է քաղցկեղի առաջացմանը

Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ինստիտուտի ներկայացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հեռուստացույցի առջև երկարատև նստելը կարող է խթանել քաղցկեղի առաջացմանը: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը: Ավելի վաղ կատարած հետազոտությունները հաստատում էին այն փաստը, որ ֆիզիկական վարժությունները պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղային հիվանդություններից: Այժմ ապացուցված է այն, որ նստակյաց ապրելակերպը նպաստում է ուռուցքների առաջացմանը: Medical Xpress-ի […]

Նուռը կանխում է սրտային հիվանդությունները

Նուռը կանխում է սրտային հիվանդությունները, մեղմում է սթրեսային վիճակը և բարձրացնում սեռական ակտիվությունը: Վերջերս գիտնականները հայտնաբերել են, որ նուռը նաև երիտասարդության աղբյուր է: The Daily Mail-ը հայտնում է, որ նռան ամենօրյա օգտագործումը դանդաղեցնում է ծերանալու գործընթացը: Այս հետազոտությանը մասնակցել են 60 կամավորներ: Մասնակիցները մեկ ամիս շարունակ նուռ են օգտագործել, իսկ մասնագետները հետևել են նրանց օրգանիզմում […]

Միայնությունը կարող է առաջացնել քնի խանգարում

Միայնակ մարդիկ գիշերները վատ են քնում: Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այսպիսի եզրակացության են եկել հետազոտության հեղինակները, որոնք պարզել են, որ «միայնությունը ի վիճակի է մարդուն դարձնել ոչ միայն դժբախտ, այլև վնաս հասցնել նրա առողջությանը»: Չիկագոյի համալսարանից Լիան Կուրինան և նրա գործընկերները ուսումնասիրել են ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի մի խումբ տարեց մարդկանց: Նրանք իրենց հետազոտությունը […]

Երբեւէ նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր չի գրանցվել

Վիրավոր զինվորի մայր Արմինե Ղազարյանը բաց նամակ է գրել առողջապահության նախկին ու ներկա նախարարների մասին. «Արմեն Մուրադյանն առաջին օրվանից հարազատ եղբոր, հոր պես կանգնած է եղել մեր ընտանիքի կողքին: Մինչ բոլոր պաշտոնյաները ասում էին, որ օրենքը իրենց թույլ չի տալիս օգնել մեզ, այս մարդը ուղիղ 2 տարի պահեց մեզ: Ջնջեց բոլոր օրենքները ու օգնեց: Այն […]

Իսկապես մտահոգիչ է. Ժողովուրդ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըերեկ անդրադարձել է պարտադիր ժամկետային զինծառայությունից իր ազատվելու պատճառներին: Իսկ պատճառը եղել է երիկամի հետ կապված հիվանդությունը: «Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Որպես բժիշկ` մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված […]

Փոքր քանակությամբ ալկոհոլը վնասակար չէ

Բրիտանական թագավորական վիրաբուժական քոլեջի մասնագետները հաղորդում են, որ ամեն օր փոքր քանակությամբ ալկոհոլ օգտագործելը վնասակար չէ օրգանիզմի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդվում է, ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո լյարդը պետք է ժամանակ ունենա` վերականգնվելու համար: Հատկապես դա վերաբերում է այն դեպքերին, երբ ալկոհոլի միանգամյա օգտագործումը բավականին մեծ քանակի է լինում: Այդ դեպքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի