05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հեռախոսային խորհրդատվությունն ամենաարդյունավետ միջոցն է նիհարելու համար

Հետազոտողներից մեկն ասել է, որ առողջապահական կազմակերպության խորհրդատուի սովորական հեռախոսային զանգերն օգնել են գեր հիվանդներին 5 տոկոսով նվազեցնել իրենց մարմնի քաշը և հաջորդ երկու տարում չավելացնել ոչ մի կիլոգրամ: Սա գիրության դեմ դեռևս բացահայտված ամենաարդյունավետ եղանակն է:

415 նորմայից ավելի քաշ ունեցող մարդկանց հետ արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանց 53 տոկոսը, ովքեր խորհրդատվություն են ստացել հեռախոսով, կամ էլեկտրոնային փոստով, նվազեցրել են իրենց քաշը 6 ամսում՝ ի տարբերություն այն 46 տոկոսի, ովքեր խորհրդատվություն ստացել են բժշկի հետ անհատական կամ խմբակային հանդիպումներում: Հետազոտությանը մասնակցողների 14 տոկոսը, ովքեր դիետա են պահել առանց բժշկի միջամտության, կորցրել են նույնչափ քաշ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Նյու Ինգլանդի «Բժշկական ամսագրում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ