26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունից

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, ուր ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են հանգամանքները: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն լրացուցիչ:

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. կա զոհ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Ըստ աղբյուրի՝ «կիսլառոդի» պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել քննչական մարմինները, որոնք այժմ պարզում են պայթյունի պատճառը և մահացածի ինքնությունը։ Ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 12:05–ին հիվանդանոցից ահազանգ են ստացել, որ թթվածնի […]

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանում դեռևս նախկին կառավարության որոշմամբ ներդրվում է առողջապահության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ:  ՀՀ առողջապահության նախարարությունը ակտիվորեն գովազդում է այս համակարգը, թե իբր դրա ներդրման դեպքում նվազեցվում են բժշկական սխալները, տնտեսվում են ծախսերը … Մինչդեռ այս համակարգի ներդրման իրական՝ չբարձրաձայնված նպատակները մարդու, հասարակության, ազգի ու պետության համար աղետալի վնասների հնարավորությամբ աշխարհաքաղաքական սպառնալիքներ են: Առողջապահության էլեկտրոնային կառավարման […]

Ավելորդ քաշը խոսում է նաև սոցիալական կարգավիճակի մասին

Եթե զարգացող երկրների մեծ մասում գիրացումը դեռ համարվում է սոցիալական բարձր կարգավիճակի նշան, ապա զարգացած երկրներում սրա վերաբերյալ ճիշտ հակառակ պատկերացումն է առկա: Էնդոկրինոլոգ Կարինե Դուրգարյանի խոսքով` աշխարհի զարգացած երկրներում ստեղծվել է այնպիսի մտայնություն, համաձայն որի` գեր մարդիկ սոցիալապես անապահով են: Էնդոկրինոլոգը սա բացատրոմ է հետևյալ կերպ. սոցիալապես անապահով մարդիկ չափից ավելի են օգտագործում՝ ինչ […]

Քնի պակասը կարող է նաև կաթվածի հասցնել

Մեզանից շատերն են երեկոյան ժամերին շարունակ պտտվում անկողնում և ոչ մի կերպ չեն կարողանում քնել: Իսկ մասնագետները հիշեցնում են, որ ոչ բավարար որակյալ և ոչ բավականաչափ քունը կարող է առաջացնել շատ կարևոր խնդիրներ: Մի շարք փորձեր ապացուցում են, որ ոչ լիարժեք քունը ծայրահեղ անբարենպաստ ազդեցություն է թողնում աշխատունակության և ուշադրության վրա: Նույնիսկ եթե քունը սովորականից […]

Բալի հյութն օգնում է արագ վերականգնվել

Լոնդոնում գտնվող գիտահետազոտական կենտրոնի մասնագետները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս օգտագործել բալի բնական հյութ: Ինչպես պարզվել է, բալի հյութը օգնում է վերականգնել ուժերը, ինչպես նաև նվազեցնել մկանների ձգման, կոտրվածքների հնարավորությունը: Raut.ru կայքը հայտնում է, որ մեկ շաբաթվա ընթացքում գիտնականները 10 մարզուհու օրական երկու անգամ մեկ ունցիա բալի հեղուկ էին տալիս մինչև ինտենսիվ պարապմունքներն ու […]

Նստած աշխատելը մեծ վնաս է հասցնում առողջությանը

Միսսուրիի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ նստած աշխատելը առավել վտանգավոր է, քան կարծում էին նախկինում: Washington Profile-ի փոխանցմամբ, ուսումնասիրության շրջանակներում հետազոտվել են մարդիկ, խոզեր և մկներ, որոնք հիմնականում նստակյաց կենսակերպ են վարում (ուսումնասիրության ենթակա կենդանիների տեղաշարժն արհեստականորեն սահմանափակվել էր): Պարզվում է` նստելը նպաստում է ոչ միայն ավելորդ քաշ հավաքելուն, այլ նաև երկար ժամանակ անշարժ […]

Երբ պետք է նախաճաշել նիհարելու համար

Ուշ նախաճաշը և վաղ ընթրիքը նպաստում են քաշի նվազմանը: Այս մասին վկայում են գիտնականները՝ գրում է EurekAlert-ը: Հետազոտություններին մասնակցել է 29-ից 57 տարեկան 16 մարդ: Նրանք հետևել են ավանդական սննդակարգին՝ առանց խիստ սահմանափակումների: Նրանցից 9 հոգի նախաճաշել են սովորականից կես ժամ ուշ և ընթրել են կես ժամ շուտ: Արդյունքում ուշ նախաճաշած և շուտ ընթրած մարդիկ […]

Ինչո՞վ է վտանգավոր խորովածը․ գիտնականներ

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ քարածխի միջոցով պատրաստված ուտեստների, նաև խորովածի, հաճախ օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով վաղաժամ մահվան վտանգը։ Այս մասին ասվում է EurekAlert!-ում։ Դա է ապացուցել Չինաստանի 341 730 բնակչի մասնակցությամբ գիտափորձը։ Կամավորների շուրջ 22․5 տոկոսը 30 տարի ուտեստ պատրաստելու համար կարծր վառելիք է գործածել, 24․6 տոկոսը 10-29 տարի է այդպիսի վառելիք […]

Սառը ջրում լողալը բուժում է ընկճախտը. գիտնականներ

Լոնդոնի Համալսարանական քոլեջի բժիշկ Քրիս վան Թուլեքենը Փորթսմութի համալսարանի երկու գիտնականների համահեղինակությամբ լուսաբանել է խորը ընկճախտով և անհանգստությամբ տառապող կնոջ դեպքը, ով լողալով սառը ջրում, միանգամից սկսել է լավ զգալ իրեն: Այդ մասին գրում է Medical Xpress-ը: Գիտնականները նկարագրել են 24-ամյա Սարայի մասին, ով 17 տարի շարունակ հակադեպրեսանտներ է ընդունել: Բժիշկների հսկողությամբ նա սկսել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի