06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավելորդ քաշը խոսում է նաև սոցիալական կարգավիճակի մասին

Եթե զարգացող երկրների մեծ մասում գիրացումը դեռ համարվում է սոցիալական բարձր կարգավիճակի նշան, ապա զարգացած երկրներում սրա վերաբերյալ ճիշտ հակառակ պատկերացումն է առկա:

Էնդոկրինոլոգ Կարինե Դուրգարյանի խոսքով` աշխարհի զարգացած երկրներում ստեղծվել է այնպիսի մտայնություն, համաձայն որի` գեր մարդիկ սոցիալապես անապահով են: Էնդոկրինոլոգը սա բացատրոմ է հետևյալ կերպ. սոցիալապես անապահով մարդիկ չափից ավելի են օգտագործում՝ ինչ պատահի և ավելի քիչ են ուշադրություն դարձնում սննդի ծագման և որակի վրա, ինչպես նաև սոցիալական ծանր պայմանների պատճառով նրանք ավելի հաճախ են գնում էժանագին մթերք (մակարոնեղեն, կարտոֆիլ, հաց), ինչն էլ հենց գիրացման է հանգեցնում:

Հայաստանյան մի շարք բժիշկների և հոգեբանների համոզմամբ, մեզ մոտ էլ այժմ ճարպակալման և գիրացման դեպքերը հաճախացել են, սակայն մասնագետները Հայաստանում գիրացման խնդիրը նաև սոցիալ-հոգեբանական գործոններով են պայմանավորում:

Հոգեբան Դիանա Մարկոսյանի խոսքով, մեզ մոտ հատկապես կանայք դժվար են համակերպվում իրենց արտաքինի հետ, ավելի հաճախ են սթրեսի ենթարկվում, բարդույթավորվում: Սա էլ, հոգեբանի կարծիքով, հաճախ հանգեցնում է նրան, որ սկսում են արդեն չափից ավելի սնունդ օգտագործել, քան իրենց անհրաժեշտ է, և այսպես են լրացնում «հոգու սովը»` գիրանալով էլ ավելի:
Կարինե Դուրգարյանի խոսքով, Հայաստանում գիրացման խնդիրները մեծապես պայմանավորված են նաև մեր ապրելակերպում սպորտի բացակայությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ