27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ամենավնասակար ուտեստը

Սպառողների իրավունքների պաշտպանության ամերիկյան միությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռեստորանների ամենավտանգավոր ուտելիքը բուսայուղում տապակած ձուկն է: Այս ուտեստի յուրաքանչյուր չափաբաժինը պարունակում է 33 գրամ տրանս-յուղ, ինչպես նաեւ 3700 միլիգրամ նատրիում: Իսկ համաձայն Ամերիկյան սրտաբանական ասոցացիայի խորհուրդների` մարդը մեկ օրվա ընթացքում պետք է օգտագործի ոչ ավել, քան 22 գրամ տարնս-յուղ եւ 1500 միլիգրամ նատրիում: Հասարակության բարեկեցության վերաբերյալ գիտական […]

Արարատ Միրզոյանը խոսեց, նրան լռեցրին: Մանկավաճառության մաֆիան շատ ավելի հզոր է, քան թմրաբիզնեսը. փաստաբան /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբի բանախոսները՝ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը եւ փաստաբան Մարատ Կոստանյանն անդրադարձել են սկանդալային հարցի՝ մանկավաճառությանը եւ օրգանների դոնորությանը: https://www.youtube.com/watch?v=PgZG-H-htOE Մանրամասները`տեսանյութում: 

Արսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն. Հրապարակ

Առողջապահության գծով պետպատվերի գումարների բաշխման թեման այնքան է արծարծվել և այնքան շատ է շոշափվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու թեման, որ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թևանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։ Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

Հաճախակի գլխացավերը քայքայում են ուղեղը. շոկային բացահայտում

Դանիացի գիտնականները ապացուցել են, որ հաճախակի գլխացավերը վնասում են գլխուղեղը, հայտնում է Мир24-ը: Մասնագետները երկար ժամանակ ուսումնասիրել են գլխացավերը, դրանցով տառապող մարդկանց ու պարզել, որ իրականում անվնաս թվացող խնդիրը կարող է լրջագույն հետեւանքների պատճառ դառնալ: Վիճակագրության համաձայն` միգրենը, որ նյարդաբանական խրոնիկ հիվանդություն է, որը փոխանցվում է մայրական կողմից: Եւ որ ամենասարսափելին է, այն ազդեցություն է […]

Սրտի համար ամենաօգտակար բանջարեղենը

Բժիշկները պնդում են, որ սրտի աշխատանքի համար ամենաօգտակար բանջարեղենը դդմիկն է՝ գրում է hronika.info-ն: Սննդաբանները հաստատում են, որ դդմիկը հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից և չի գրգռում ստամոքսը և աղիները: Այն պարունակում C վիտամին, որը մասնակցում է կոլագենի արտադրությանը, որն էլ մաշկին ձգություն է հաղորդում: Դդմիկի մեջ առկա բետա-կարոտինը օգտակար է մաշկի, մազերի և տեսողության […]

Նեղ հագուստի հետևանքները. սթրես, անզուսպ վարք

Նեղ հագուստ կրելը կարող է առողջական բազմաթիվ խնդիրներ առաջացնել: Մասնավորապես, չափազանց նեղ տաբատներն ու ջինսերը, որոնք որովայնը «հարթեցնում են», մեծացնում են ճնշումը փորի ստորին հատվածում, ինչի հետևանքով ստամոքսային թթուն բարձրանում է կերակրափող և այրոց առաջացնում: Ինչպես գրում է Daily Mail-ը, դա ժամանակի ընթացքում կարող է բորբոքումներ, ուռուցքներ և նույնիսկ քաղցկեղ առաջացնել: Հետազոտությունն իրականացրել են Բրիսթոլի […]

Թեյը նաեւ վնասակար հատկանիշներ ունի

Ջուրը եռացնելու ժամանակ մահանում են դրանում առկա ոչ միայն վնասակար, այլ նաև օգտակար նյութերը և արդյունքում ստացվում է մահացած ջուր: Թեյն անհրաժեշտ է խմել թարմ վիճակում, հակառակ դեպքում 20 րոպե անց դրանում սկսվում է թթվեցման գործընթացը: Եթե հաճախակի ու երկար ժամանակի ընթացքում սև թեյ խմել, ապա մարդու ատամները սկսում են դեղնավուն դառնալ: Իսկ մեծ քանակությամբ […]

Մսաջուր․ օգտակար է, թե՞ վնասակար

Ժամանակակից դիետոլոգները միաբերան պնդում են՝ մսաջուրը վնասակար է։ Նախկինում ուտեստները հիմնականում մսաջրով էին եփում, այն անգամ հիվանդներին էին խմացնում՝ իբրեւ օգտակար եւ ուժեղ սնունդ։ Այսօր, սակայն, տեսակետներն այլ են։ Դիետոլոգները ասում են, որ մսի խաշվելու ընթացքում մսաջրում հայտնվող էլեմետները ծանրաբեռնում են մեր մարսողական համակարգն ու ծանր են ազդում լյարդի աշխատանքի վրա։ Տավարի, ոչխարի, խոզի մսերի […]

Նեղ տաբատի եւ բարձր կրունկի համադրությունը մահացու վտանգ է ներկայացնում

Ջինսե նեղ տաբատները ներկայումս ամենամոդայիկ երեւույթներից են: Մարդիկ, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց կազմվածքը, կրում են դրանք ամենուրեք` աշխատավայրում, համերգներին, թատրոնում: Սակայն բժիշկներն այս տեսակի հագուստին այդքան դրական մոտեցում չեն ցուցաբերում: Գաղտնիք չէ, որ նեղ տաբատները երբեմն այնքան նեղ են լինում, որ դրանք հագնելիս դժվարություններ են առաջանում: Բժիշկների խոսքով` հենց դա էլ զգուշացնող ազդանշան է, […]

Մեջքի ցավը բուժող վերնաշապիկ

“Pelham & Strutt” բրիտանական ընկերությունը ունիկալ սպորտային վերնաշապիկ է  ստեղծել, որը շնորհիվ իր գործվածքի կարողանում է մարդկանց ուսերը ետ տանել եւ իջեցնել: Դա թույլ է տալիս մարդու կեցվածքը ողջ օրվա ընթացքում պահել: Հագուստը նաեւ անատոմիական միացումներ ունի, որոնք ղեկավարում են մկանները, ինչի հետեւանքով էլ լավանում է ինքնազգացողությունը: Նրա կառուցվածքը թույլ է տալիս ձիգ պահել մեջքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված