19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Նեղ տաբատի եւ բարձր կրունկի համադրությունը մահացու վտանգավոր է

Ջինսե նեղ տաբատները ներկայումս ամենամոդայիկ երեւույթներից են: Մարդիկ, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց կազմվածքը, կրում են դրանք ամենուրեք` աշխատավայրում, համերգներին, թատրոնում: Սակայն բժիշկներն այս տեսակի հագուստին այդքան դրական մոտեցում չեն ցուցաբերում:

Գաղտնիք չէ, որ նեղ տաբատները երբեմն այնքան նեղ են լինում, որ դրանք հագնելիս դժվարություններ են առաջանում: Բժիշկների խոսքով` հենց դա էլ զգուշացնող ազդանշան է, քանի որ կրելով նման ջինսեր` մարդիկ վնասում են իրենց նյարդերը:

Բժիշկները նշում են, որ նեղ ջինսե տաբատներ կրելը կարող է առաջացնել կոնքերի մաշկային արտաքին նյարդերի նեւրիտ: Այն առաջանում է, երբ ճնշում է գործադրվում նյարդերրի վրա, որոնք անցնում են կոնքի ներքին մասով: Արդյունքում` մարդն զգում է թմրածություն, ցավ եւ ծակծկոց:

Իրավիճակն ավելի են սրում բարձր կրունկները: Այս համադրությունը մահացու վտանգ ունի: Դրա արդյունքում տեղահանվում է հետույքի առանցքը եւ այն տեսանելիորեն բարձրանում է, ինչպես նաեւ ավելանում է հետույքի նյարդերի վրա ճնշումը:

Եթե մշտապես հագնեք անհարմար ջինսեր, ապա այդ ախտանիշները ոչ թե կնվազեն, այլ ավելի արագ կսկսեն զարգանալ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ