26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մսաջուր․ օգտակար է, թե՞ վնասակար

Ժամանակակից դիետոլոգները միաբերան պնդում են՝ մսաջուրը վնասակար է։ Նախկինում ուտեստները հիմնականում մսաջրով էին եփում, այն անգամ հիվանդներին էին խմացնում՝ իբրեւ օգտակար եւ ուժեղ սնունդ։ Այսօր, սակայն, տեսակետներն այլ են։

Դիետոլոգները ասում են, որ մսի խաշվելու ընթացքում մսաջրում հայտնվող էլեմետները ծանրաբեռնում են մեր մարսողական համակարգն ու ծանր են ազդում լյարդի աշխատանքի վրա։ Տավարի, ոչխարի, խոզի մսերի դեպքում մսաջրում հայտնվում են այնպիսի նյութեր, որոնք հատկապես վնասակար են արթրիտի, արյան հիվանդությունների դեպքում։

Բացի այդ, մսի խաշվելու ընթացքում ջրի մեջ են հայտնվում բոլոր այն հակաբիոտիկները, կոնսերվանտներն ու հորմոնները, որոնցով այսօր մշակում են միսը՝ դրա երկար պահպանման համար։

Իսկ երբ մսի հետ նաեւ ոսկորն է եփվում, մսաջուրը շատ ավելի վնասակար ու վտանգավոր է դառնում։

Սակայն եթե չեք ցանկանում հրաժարվել մսաջրի կիրառումից, ապա գոնե պետք է իմանաք, թե ինչպես պատրաստել այն, որպեսզի վնասակար չլինի։ Հետեւյալ խորհուրդները կօգնեն ձեզ՝

Ընտրեք միայն ստուգված, անյուղ միս՝ առանց ոսկորների։ Նախապատվությունը տվեք հավի, ճագարի, հորթի մսին։

Միսը խաշելուց առաջ լվացեք, մաքրեք վրայի ճարպերը։ Սառը ջրի մեջ դրեք, հասցրեք եռման աստիճանի, ապա եռացրեք ամենաքիչը 15 րոպե, թափեք ջուրւ։ Առաջին ջրի հետ վնասակար նյութերը կթափվեն։ Նորից մսի վրա սառը ջու լցրեք ու շարունակեք եփել։ Եթե ցանկանում եք վերջնական ազատվել վնասակար նյութերից, երկրորդ ջուրը եւս թափեք, երրորդն օգտագործեք, եթե ոչ՝ կարող եք երկրորդ ջուրն օգտագործել։

Արդեն պատրաստի մսաջրի մեջ թարմ կանաչեղեն ավելացրեք։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ