26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Հարությունյանից ակնկալում էինք հրապարակային ներողության հայցում

Ինչպես տեղյակ եք, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Երևան քաղաքի դպրոցների տնօրենների հետ, որի ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բարձրացրեց դպրոցներում օտար լեզուների դասավանդման ցածր մակարդակի հարցը, որին հաջորդեց նախարարի, մեղմ ասած, ոչ կոռեկտ պատասխանը: Որպես համաուսանողական միություն՝ մենք քննադատում ենք այդպիսի վարքագիծը: Մեր խորին համոզմամբ անընդունելի է […]

Մի կողմից համատարած ներառականություն են մտցնում, մյուս կողմից երեխաներին խայտառակող ՝ համակարգ

Այս ընթացքում ամենաէական ձեռքբերումն այն է, որ կան քաղաքական փոփոխություններ կրթության ոլորտում, խոսք է գնում այն մասին, որ տնօրեններին կամ ուսուցիչներին պարտադիր կերպով կուսակցական դարձնելը պետք է բացառվի, սա շատ կարևոր խնդիր էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ամփոփելով ԿԳ նախարարի 100 օրվա գործունեությունը։ Մյուս դրական ձեռքբերումը, ըստ նրա, […]

Ինչո՞ւ է Փաշինյանը ֆրանսերեն սովորում. Ժամանակ

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ ֆրանսերեն է սովորում՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքը ֆրանսերենով արտասանելու համար: Իհարկե, այդքան կարճ ժամկետում Փաշինյանը դժվար թե կարողանա ֆրանսերեն սովորել, սակայն գոնե կկարողանա սահուն արտասանել ողջույնի խոսքը: Չի կարող չէ՞ ֆրանկոֆոն երկիր համարվող երկրի վարչապետը չտիրապետել ֆրանսերենին»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ֆորմայի մեջ երեխային մտցնելով չէ, որ պետք է կարգապահություն ապահովենք դպրոցներում. ԿԳ նախարար

Ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա , այնպես էլ չպետք է լինի  սեւ ու սպիտակ կրելու պարտադրանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Մոսկվայի տանը, Երեւանի հանրակրթական դպրոցների  տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանը։ Ընդգծեց՝ սա միանշանակ է եւ որեւէ ծնող, որ չի ցանկանա, որ իր երեխան կրի միանման հագուստ, պետք […]

Կարևոր է տեսնել՝ ինչ փոխվեց հենց երիտասարդների կյանքում. Աշոտ Բլեյան

Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ոչ թե հեղափոխություն, այլ քաղաքական սերնդափոխություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը: «Մեր տղաները, մեր աղջիկները մեր աչքի առաջ եկան ու գրավեցին հրապարակը, քաղաքական հրապարակը: Այս ընթացքում բաց թողնվեց կարևոր բան՝ մասնակիցը, որը իրականացրեց ամեն ինչ: Մենք շարունակում ենք կենտրոնանալ 100 օր, […]

Դպրոցներից ահազանգեր են եղել

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել Լոռու մարզի դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների հետ: ԿԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզի կրթության ոլորտի առաջնային խնդիրները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել մարզումիրականացվող համընդհանուր ներառական կրթությանը եւ դրանով պայմանավորված խնդիրներին։ Տնօրենները հետաքրքվել եւ մտահոգություն […]

Բուհերի դեկանատները քաոտիկ վիճակում են, դասախոսները՝ լարված. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է, որ այս ուսումնական տարում բուհերի դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Անգամ կան այնպիսի մասնագիտություններ, որոնց գծով ընդհանրապես դիմորդներ չեն եղել: Ուստի չի բացառվում, որ որոշ ֆակուլտետներ կամ ամբիոններ կանգնեն նաեւ փակման վտանգի առջեւ, ինչն ակամայից նոր մարտահրավերների առջեւ կկանգնեցնի բուհերի այս կամ այն գիտատար ճյուղերի գոյությունը: Արդյունքում, մեր ունեցած […]

Անգելա Մերկելն այցելեց «Թումո» կենտրոն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Գերմանիայի կանցլերին ուղեկցում էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Գերմանիայի կանցլերը զրուցեց «Թումո»-ի սաների հետ, ծանոթացավ կենտրոնի ծրագրերին և պայմաններին:

ԿԳ նախարարը՝ «Հասմիկ» ճամբարում տեղի ունեցածի մասին

«Հասմիկ» ճամբարի հետ կապված հրապարակումը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուսումնասիրել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, ասաց նախարարը լրագրողներին: «Ինձ նախնական ասել են, որ դա ուրախների եւ հնարամիտների ակումբի ներկայացում է եղել, բայց ավելի մանրամասն եւ երբ որ գնամ նախարարություն, կխոսեմ եւ կասեմ ձեզ»,-ասաց նա: Նշենք, որ մամուլում հրապարակում էր եղել, որտեղ «Հասմիկ» ճամբարում տղա […]

Եթե իմ կուսակիցը իրեն նման արարք թույլ կտա, դա անհետեւանք չի մնա. ԿԳ նախարար

Եթե որեւէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի: Այս մասին օգոստոսի 21-ին Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նշենք, որ այս քննարկմամբ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի