Վերջերս Հանրային հեռուստաընկերությունը թիրախավորված հաղորդումներ, ռեպորտաժներ է հեռարձակում՝ կապված «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում անցնելու նպատակահարմարության հետ: «Հենարան» -ը բազմաթիվ բողոքներ է ստանում կայքի օգտատերերից այս առիթով: Այս անգամ Արաքս Պողոսյանի հյուրը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Տաթևիկ Պետրոսյանն է: https://www.youtube.com/watch?v=_5j2WjTfU4w
Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում փաստեց՝ վերջին շրջանում եկեղեցու դեմ ընդգծված հակաաքարոզ տարվում: Հակաքարոզը մեր զրուցակիցը նկատել է դեռ 2018թ. ապրիլ ամսից. «Երբ մեկը բարձրացավ Սուրբ Էջմիածնի տաճարի գմբեթը և սկսեց խաչը սղոցելով հանել, տղաները նկատել և նկարահանել են դա և այդ տղաներին տարել են ոստիկանություն: Իր ուսապարկի մեջ գտել են ևս երկու սղոց և կոփածո […]
Թավշյա հեղափոխությունից հետո քրիստոնեությունը, եկեղեցին, հոգևորականը, հովվապետը իշխանության առաջին դեմքերի կամ հեղափոխական առանձին խմբերի կողմից հայտնվեցին հարձակումների թիրախում: Henaran.am-ը հարցազրույցների շարք է սկսում, որը նպատակ ունի ներկայացնել հասարակության այն շերտի կարծիքը, որը Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին է եւ պատրաստ է դիմակայել այդ հարձակումներին: Արաքս Պողոսյանի հյուրը տոմարագետ Գրիգոր Բրուտյանն է:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գովելի է համարում կառավարության նոր ծրագրում գիտությանը վերաբերող մի շարք կետեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։ Սամվել Հարությունյանը հավաստիացրեց, որ առաջիկա հինգ տարիներին պետք է աշխատեն գիտությանը հատկացվող ֆինանսավորումն արդյունավետ դարձնելու համար։ Չնայած երիտասարդ գիտնականների համար ՀՀ-ում կան բազմաթիվ ծրագրեր, սակայն […]
Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետևյալ ավագ դպրոցների հիմնանորոգումը` Երևանի Ա․ Ղարիբյանի անվան […]
Տոտալ իշխանական քարոզն ու ապրիլյան իշխանափոխությունից կուռքեր կերտելու հետևողական ու ագրեսիվ գործելակերպը, ցավոք, արդեն թափանցում է կրթական համակարգ՝ դպրոցներ։ Այսպես, 8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն։ «168 ժամ»-ը, մասնավորապես, տեղեկություն ստացավ Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլից, սակայն նույն […]
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ կեսգիշերին, ոտքից գլուխ սևազգեստ մի անհայտ անձ, տասնյակ թուրքական դրոշներ է կախել Լոս Անջելեսի տարածքում գտնվող երկու հայկական դպրոցների դարպասների վրա։ Լուրը կրակի արագությամբ տարածվեց հայկական համայնքում, քանի որ այն աննախադեպ իրադարձություն էր։ Հաշվի առնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերի և […]
«Ինստիտուտները պետք է ունենան որոշակի կայունություն»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության մասնագետ, հասարակագետ Սերոբ Խաչատրյանը։ Նրա պնդմամբ պետք է որոշակի բազային ֆինանսավորում լինի կրթական հաստատությունների համար, սակայն մրցակցային ֆինանսավորումն էլ է ընդունելի։ Ըստ փորձագետի՝ հնարավոր չէ միայն մրցակցային ֆինանսավորմամբ ինստիտուտները պահպանել։ «Գիտության պետական կոմիտեն բացասական պատասխան է տվել», – շեշտում է Խաչատրյանը՝ անդրադառնալով […]






























