20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ումից է փող վերցրել Դավիթ Պետրոսյանը ուսանողության շահերի պաշտպանության համար

«Սիրելի՛ ուսանողներ, հիշու՞մ եք այն երիտասարդներին, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին Ուսանողական խորհրդի բյուջեից: Հիշու՞մ եք, երբ մենք խոսում էինք նրանց կասկածելի ֆինանսական աղբյուրների և Սորոսի հիմնադրամի հետ ունեցած առնչության մասին: Այսպիսով, Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքը փաստում է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին (հղումը՝ https://bit.ly/2SRtBiH): […]

Իրենք պարբերաբար հոգնում են, հետո նորից ուժ են հավաքում. Արայիկ Հարությունյանը՝ Էդմոն Մարուքյանի մասին

Հոգնել են, հետո ուժ կհավաքեն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը։ «Իրենք պարբերաբար հոգնում են, հետո նորից ուժ են հավաքում։ Նորմալ է, յուրաքանչյուր ուժ կարող է նման իրավիճակում հայտնվել», – ասաց նա։ Դիտարկմանը, թե կարծես, հիասթափվել են, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք Էդմոն Մարուքյանի համար […]

Այսքան տարիների ընթացքում չեմ տեսել, որ որեւէ մեկը դժգոհի, թե «Հայր մեր» աղոթեցինք. ուսուցիչ /տեսանյութ/

Վերջերս Հանրային հեռուստաընկերությունը թիրախավորված հաղորդումներ, ռեպորտաժներ է հեռարձակում՝ կապված «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում անցնելու նպատակահարմարության հետ: «Հենարան» -ը բազմաթիվ բողոքներ է ստանում կայքի օգտատերերից այս առիթով: Այս անգամ Արաքս Պողոսյանի հյուրը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Տաթևիկ Պետրոսյանն է: https://www.youtube.com/watch?v=_5j2WjTfU4w      

Ինչու էր քաղաքացին սղոցում Մայր Աթոռի գմբեթի խաչը. սա ծրագիր է

Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում փաստեց՝ վերջին շրջանում եկեղեցու դեմ ընդգծված հակաաքարոզ տարվում: Հակաքարոզը մեր զրուցակիցը նկատել է  դեռ 2018թ. ապրիլ ամսից. «Երբ  մեկը բարձրացավ Սուրբ Էջմիածնի տաճարի գմբեթը և սկսեց  խաչը սղոցելով հանել, տղաները նկատել և նկարահանել են դա և այդ տղաներին տարել են ոստիկանություն: Իր ուսապարկի մեջ գտել են ևս երկու սղոց և կոփածո […]

Անցյալ չունեցող մարդը զոմբի է… շատ մտահոգիչ է, որ կրթության նախարարը կարող է այդպիսի մտքեր արտահայտել. տոմարագետ /տեսանյութ/

Թավշյա հեղափոխությունից հետո քրիստոնեությունը, եկեղեցին, հոգևորականը, հովվապետը իշխանության առաջին դեմքերի կամ հեղափոխական առանձին խմբերի կողմից հայտնվեցին հարձակումների թիրախում: Henaran.am-ը հարցազրույցների շարք է սկսում, որը նպատակ ունի ներկայացնել հասարակության այն շերտի կարծիքը, որը Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին է եւ պատրաստ է դիմակայել այդ հարձակումներին:  Արաքս Պողոսյանի հյուրը տոմարագետ Գրիգոր Բրուտյանն է: 

4500 գիտնականը փոքր թիվ է մեր երկրի համար

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գովելի է համարում կառավարության նոր ծրագրում գիտությանը վերաբերող մի շարք կետեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։ Սամվել Հարությունյանը հավաստիացրեց, որ առաջիկա հինգ տարիներին պետք է աշխատեն գիտությանը հատկացվող ֆինանսավորումն արդյունավետ դարձնելու համար։ Չնայած երիտասարդ գիտնականների համար ՀՀ-ում կան բազմաթիվ ծրագրեր, սակայն […]

7 ավագ դպրոց կհիմնանորոգվի

Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետևյալ ավագ դպրոցների հիմնանորոգումը` Երևանի Ա․ Ղարիբյանի անվան […]

Աննախադեպ իրավիճակ դպրոցներում. հայրենասիրական թեմաներին փոխարինել են «երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրությունները. 168 Ժամ

Տոտալ իշխանական քարոզն ու ապրիլյան իշխանափոխությունից կուռքեր կերտելու հետևողական ու ագրեսիվ գործելակերպը, ցավոք, արդեն թափանցում է կրթական համակարգ՝ դպրոցներ։ Այսպես, 8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն։ «168 ժամ»-ը, մասնավորապես, տեղեկություն ստացավ Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլից, սակայն նույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված