01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԿԳ նախարարը պարզաբանում է՝ ինչու Թումանյանի քառյակն անգիր չարտասանեց /տեսանյութ/

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տարօրինակ չի համարում, որ Դսեղում Թումանյանի 150-ամյակի տոնակատարության ժամանակ ինքը քառյակը ոչ թե անգիր է ասել, այլ կարդացել է:

«Ես որևէ բան անգիր չեմ սիրում հիշել: Ինձ համար տարօրինակ է, որ այդ ամբողջ միջոցառման մեջ, բովանդակային առումով հրաշալի կազմակերպված, թերթից կարդալը որևէ խնդիր է առաջացրել: Կան մարդիկ, որոնք անգիր չեն սիրում ասել, կամ չեն հիշում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ա.Հարությունյանը նշեց, որ ինքն ունի ռուսական կրթություն. «Ինչո՞ւ եմ ես պայքարում ազգային դպրոցի և հայալեզու կրթության համար, որովհետև այդ թվում նաև իմ բացասական փորձառությունից եմ ասում, որ շատ վատ է դասավանդվել մեր դպրոցում հայոց լեզուն և հայ գրականությունը, դրա համար եմ հիմա հայալեզու դպրոցների համար պայքարում, որպեսզի անգիր ասելուց այլևս մեր աշխակերտները և ապագա քաղաքացիները խնդիր չունենան»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ