26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նա գիտի ամեն, ամեն, ամեն ինչ

Նա ամեն ինչ գիտի։ Գիտի նույնիսկ, թե որ քրեական գործով ինչ «օպերատիվ գործողություններ» են կատարվել և կատարվում, ինչ «ապացույցներ» են ձեռք բերվել, ում են գաղտնալսում, ինչ նպատակով, ում բնակարանում և երբ են պատրաստվում խուզարկություն անցկացնել։   Նա ամեն, ամեն ինչ գիտի։ Ընդհուպ` գիտի, թե որ քրեական գործը ո՛ր դատավորին է մակագրվելու և որ դատավորին ոչ […]

Այս ամենն էլ չի կարելի մեկնաբանել քաղաքագիտական տեսանկյունից… Այստեղ արդեն հոգեբույժ է պետք

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու՞մ համար են այս շոուները և ո՞վ է այս ամենի ռեժիսորը Վերջին օրերին Հայաստանի իշխանությունների և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող և իրար հաջորդող տարաբնույթ և անտրամաբանական շոուները՝ «գրիչագեյթից» մինչև ժամեր առաջ մի քանի ընդդիմադիր ակտիվիստների բերման ենթարկումը՝ իրականացված ասֆալտին փռելու ոճով ու շատ արագ նրանց […]

Ինչո՞ւ միանգամից հիշեցի Էրեբունի պլազայի որսորդին․ Մալյանի ձերբակալման մասին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալմանը: «Քիչ առաջ դիտեցի Նարեկ Մալյանին բերման ենթարկելու կադրերը: Տեսնես՝ ինչո՞ւ միանգամից հիշեցի Էրեբունի պլազայի որսորդին», – գրել է Քոչարյանը ֆեյսբուքյան էջում: Հունվարի 23-ին «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը, զենքը հանձնելուց հետո, ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ և նրա ծառայողական մեքենայով տեղափոխվեց ոստիկանություն։  

Սորոսն ու իր հովանավորյալներն իրենց հայակործան գործունեությունը երբևէ այսքան անթաքույց ու անպատիժ չեն իրականացրել, քան գործող իշխանության օրոք. պատգամավոր

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողի՝ սորոսականների վերաբերող հարցին, որին ի պատասխան  Փաշինյանը հունից դուրս եկավ: Պատգամավորը նշում է. Պատասխանն այն հարցի, թե ինչու է սորոսական կազմակերպությունները փակելու պահանջը ներկայացվում հենց հիմա, այլ ոչ թե նախկին իշխանությունների օրոք։ Պատասխանն առավել, քան պարզ է. Սորոսն ու իր հովանավորյալներն իրենց հայակործան […]

Բերման են ենթարկել, որպեսզի ոստիկանությունը տիրանա հեռախոսներին և նրանցում ներբեռնի անձնական նամակագրությունները բացահայտող ծրագրեր

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, առավել ևս, որ գիտենք, թե ինչի համար են բերման ենթարկել։ Նիկոլ Փաշինյանը լինելով բանակից խուսափած, մեծամասամբ դասալիքների կառավարության դասալիք ղեկավար, բանակի օրով «Մասկի շոու» է կազմակերպել բանակում երկարամյա ծառայություն անցած մարդու նկատմամբ։ Սա ամենախորհրդանշական երևույթն է, որ դասալիքը բերման է ենթարկում բանակում երկարամյա ծառայություն անցածին։ Սա նաև վրեժ է։ Եկեք […]

Նարեկ Մալյանին բաց թողեցին

Քիչ առաջ բաց թողեցին քաղակտիվիստ Նարեկ Մալյանին: Նա լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իրեն տարել էին ապօրինի զենք կրելու համար, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Նա նշեց, որ իրեն բերման ենթարկելու պատճառը Լարիսա Մինասյանի հրահանգն է Փաշինյանին: Մալյանի խոսքով՝ Մինասյանը Փաշինյանի հետ կոշտ զրույց է ունեցել և հրահանգել է զբաղվել Մալյանով:  

Սա էլ է անցնելու։ Բայց ուսադիրի պատվի մասին մի մոռացեք, ամոթ է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը ծպտուն չի հանում, երբ վարչապետը ՊՊԾ գունդ գրավածների հետ կառավարությունում հանդիպում է, բայց խոնարհաբար ձերբակալում է Նարեկ Մալյանին, ով պայքարում է հակապետական ու ապազգային տարրերի դեմ։ Սա էլ է անցնելու։ Բայց ուսադիրի պատվի մասին մի մոռացեք, ամոթ է։ Հ.Գ. Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է, […]

Մյուս անգամ փորձեք միանգամից գնդակահարել

Շատ խոսուն է, երբ մեզ արտաքին թշնամուց պաշտպանող Հայոց բանակի օրը այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամանք հրահրել, պայքարել սեփական պետության դեմ եւ առեւանգում են Նարեկ Մալյանին։ Այս մեթոդներով չեք կարող լռեցնել այլակարծությունը։ Մյուս անգամ փորձեք միանգամից գնդակահարել։ #խունտա #policestate #StopRepressions #StopPopulism Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 

Ինչպես Ազատություն ռադիոկայանը լուսաբանեց Նիկոլ Փաշինյանի քծնապատմությունը. Իշխանյան

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առանձին-առանձին հարցազրույցի հրավիրվեցին Իմ քայլի երկու պատգամավոր՝ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը (24′, 25′)։ Կոնջորյանն այն պատգամավորն է, որը լքեց իր կուսակցությունը, որպեսզի դառնա իշխանության ներկայացուցիչ, սակայն նա Ազատության եթերում էնտուզիազմով դատապարտում էր քծնանքը։ Հայկ Կոնջորյանի հարցարույցի վերնագիրն է․ «Հրայր Թովմասյանը նախկին ռեժիմի այլանդակ դեմքն էր […]

« … русские не уважают человеческую жизнь – они сукины дети, варвары и хронические алкоголики…». ԱԽՔ-ն ու ԱՄՆ գեներալը

ՀՀ Անվտանգության Խորհրդի Քարտուղար սորոսական Արմեն Գրիգորյանը շնորհավորելով ՀՀ ԶՈՒ տոնը մեջբերել է «ծեր արյուն և աղիքներ» (Old Blood and Guts) մականունով ԱՄՆ գեներալ Ջորջ Սմիթ Պատտոնի հետևյալ խոսքերը «Բանակը Զինվորն է: Զինվորը նաև քաղաքացի է: Իրականում, քաղաքացիության բարձրագույն պարտքն ու արտոնությունն է երկրի համար զենք կրելը»: Ի՞նչ կապ ունի ԱՄՆ գեներալը հայոց բանակի հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի